RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2019-07-26 > #030, 2019-08-02 > #031, 2019-08-23 > #032, 2019-08-30 > #033, 2019-09-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 23-08-2019



Տեղադրվել է` 2019-08-22 22:17:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 1321, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՁԱՅՆ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ

Խորհրդային Միության տարիներին Հայաստանում գտնվող մի շարք ԲՈՒՀԵՐ ունեին զինվորական ամբիոններ: Ինստիտուտները ավարտելուց հետո ուսանողները երեք ամիս տեւողությամբ պարտադիր կարգով մասնակցում էին զինվորական հավաքների: Այնուհետեւ հանձնելով քննություն` ստանում էին պահեստի լեյտենանտի զինվորական կոչում եւ չէին ծառայում Խորհրդային Միության բանակում:

Ներկայումս կենսաթոշակի անցնելու կապակցությամբ այդ ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկանք ստանալը շատերի համար դարձել է գլխացավանք: Զինվորական գրքույկներում 90-օրյա զինվորական հավաքների վերաբերյալ համապատասխան նշումներ ինչ-ինչ պատճառներով չեն կատարվել, իսկ արխիվային տվյալները հիմնականում բացակայում են: Բոլորը գիտեն այս ճշմարտության մասին, սակայն համեստորեն լռում են: Կենսաթոշակ նշանակելու ժամանակ հաշվարկվում է ՀՀ քաղաքացու աշխատանքային ստաժը տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում, ուսումնական հաստատություններում, եթե այն իրականացվել է առկա ուսուցման համակարգով եւ այլն: Հասկանալի է, որ առանց այդ վարժանքներին մասնակցելու պահեստի լեյտենանտի, հետագայում նաեւ ավագ լեյտենանտի զինվորական կոչում չէին շնորհի եւ ոչ մեկին:

Կարծում եմ ժամանակն է այս մասին խոսել բարձրաձայն եւ օրենքի սահմաններում համապատասխան լուծում տալ: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանի միջոցով կարելի է այս հարցը լուծել վերջնականապես:

Եվս մեկ հարց: Շատ է խոսվում մեր երկրում գիտության եւ տեխնիկայի զարգացման, նոր տեխնոլոգիաների օգտագործման մասին: Սակայն զավեշտալի է, երբ գիտնականը ստանում է ծիծաղելի համարվող կենսաթոշակ: Այն չի նպաստում մեր երկրում գիտնականի արժանապատվության բարձրացմանը: Այս մասին անհրաժեշտ է մտորել: Գուցե ՀՀ-ում բնակվող գիտնականների համար կարելի է անցկացնել համապատասխան գիտական ռեյտինգ (գիտական հոդվածներ, թեկնածուական եւ դոկտորական ատենախոսությունների պաշտպանություններ, մենագրություն, գիտա-ժողովների մասնակցություն, հեղինակավոր գիտական պարգեւների առկայություն եւ այլն): Միայն բարձր ցուցանիշներ ունեցող գիտնականների կենսաթոշակին ավելացնել որոշակի գումար: Այս դեպքում գիտնականների շահագրգռվածությունը կմեծանա եւ կունենանք գիտական ավելի լավ արդյունքներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ