ՀՀՇ-Նՙ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀՇ մամլո ծառայություն Փետրվարի 8-ին տեղի է ունեցել ՀՀՇ վարչության նիստ: ՀՀՇ վարչությունը որոշել է 2013 թ.-ի փետրվարի 23-ին հրավիրել ՀՀՇ արտահերթ համագումար` «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ստեղծման նախաձեռնությանը միանալու հարցում դիրքորոշում ձեւավորելու նպատակով: ՀՀՇ վարչության նույն որոշման համաձայն, նույն օրակարգով 2013 թ. փետրվարի 9-21-ը ՀՀՇ բոլոր 40 տարածքային կառույցներում անցկացվելու են ընդհանուր ժողովներ: ՀՀՇ վարչության նիստին մասնակցել են վարչության 31 անդամներից 26-ը, որոշումն ընդունվել է միաձայն: |