RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2013-02-07 > #014, 2013-02-08 > #015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 09-02-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-02-09 00:01:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 2628, Տպվել է` 110, Ուղարկվել է էլ.փոստով` 102

ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՑ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԱՐԹՈՒՐ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆ Է

Մոսկովյան շախմատային փառատոնի 6-րդ տուրից հետո հայաստանցի շախմատիստներից լավագույն արդյունքն ունի C խմբի մրցաշարում հանդես եկող Արթուր Ղարագյոզյանը, որը վաստակել է 5 միավոր: 6-րդ տուրը հաղթական էր Արթուրի համար, որը մրցաշարում 4-րդ հաղթանակը տոնեց: Նրա մրցակիցը Ռուսլան Շավշինն էր:

Մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է ռուսաստանցի Նիկիտա Խորոշիլովը, որը 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: 5,5-ական միավորով նրան հետապնդում են իր հայրենակիցներ Վլադիսլավ Չերեպանովը, Ալեքսանդր Չեռնուխինը, Իվան Յուդինն ու Իվան Կռիլովը:

C խմբում հանդես եկող հայ շախմատիստներից 2-րդ արդյունքն ունի Վահագն Խաչատրյանը, որը վաստակել է 4 միավոր: Նա հաշտություն կնքեց ՖԻԴԵ-ի վարպետ Մարկ Կապիցինի հետ: 3,5-ական միավոր ունեն Հարություն Բարսեղյանն ու Տիգրան Ազարյանը, 3 միավոր է գրանցված Առնոլդ Մինասյանի օգտին:

A խմբում հանդես եկող հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, որն ունի 4,5 միավոր: Նա սեւերով պարտության մատնեց Իգոր Գլեկին: Գաբուզյանը մեկ միավոր է զիջում աղյուսակը գլխավորող ռուսաստանցի շախմատիստներ Պավել Պանկրատովին եւ Դմիտրի Կոկարեւին: 11 շախմատիստներ իրենց օգտին 5-ական միավոր են գրանցել:

4-ական միավոր են վաստակել Հովիկ Հայրապետյանն ու Ռոբերտ Աղասարյանը: Վերջինս հաղթեց գրոսմայստեր Կիրիլ Ստուպակին: Իսկ ահա Հայրապետյանը մրցաշարում առաջին պարտությունը կրեցՙ զիջելով գրոսմայստեր Պավել Սմիռնովին: 3-ական միավոր ունեն Տիգրան Սիմոնյանը եւ Մանուել Պետրոսյանը: 2,5-ական միավոր են վաստակել Արման Միքայելյանը, Դավիթ Շահինյանը եւ Դավիթ Պետրոսյանը: Անհաջողությունները հետապնդում են Դավիթ Գեւորգյանին, որը 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Դավիթը վաստակել է ընդամենը մեկ միավոր:

Կանանց մրցաշարում հանդես եկող Լիլիթ Գալոյանն առաջին պարտությունը կրեցՙ զիջելով ՖԻԴԵ-ի վարպետ Սվետլանա Շուլակովային: Այդ պարտությունից հետո Լիլիթը մրցաշարային աղյուսակում նահանջեց: Նա ներկայումս 27-րդ տեղում է: Աղյուսակը 6 միավորով գլխավորում է ռուսաստանցի Մարինա Ռոմանկոն, որը բոլոր պարտիաներն էլ ավարտել է իր օգտին: 5,5 միավոր ունի բելառուս Լանիտա Ստեցկոն: 6 շախմատիստուհիներ վաստակել են 5-ական միավոր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 09-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ