ԴԻՈՊ ԴԱՄԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՎ «ՇԻՐԱԿ» Սենեգալցի կիսապաշտպան Դիոպ Դապը վերադարձել է «Շիրակ», որի կազմում անցյալ տարի հանդես էր եկել մինչեւ հուլիս: Նա մերձմոսկովյան «Խիմկիի» ֆուտբոլիստ էր եւ «Շիրակում» խաղում էր վարձավճարով: Պայմանագրի ավարտից հետո Դիոպը տեղափոխվեց «Ուրալ»: Այժմ սենեգալցի ֆուտբոլիստն ազատ խաղացողի կարգավիճակ է ստացել ու որոշել է ելույթները շարունակել «Շիրակում»: Երեկ Ավանում ուսումնամարզական հավաք անցկացնող գյումրեցիներին է միացել նաեւ նիգերիացի հարձակվող Պրինց Նակեն: Նա փորձաշրջան կանցնի «Շիրակում»: Նախկինում բարձրահասակ այդ ֆուտբոլիստը հանդես է եկել նիգերիական մի շարք թիմերում, ինչպես նաեւ Ռիգայի «Սկոնտոյում»: Փետրվարի 11-ից «Շիրակը» հերթական ուսումնամարզական հավաքը կանցկացնի Անթալիայում, որտեղ թիմին կմիանան աֆրիկացի եւս 2 ֆուտբոլիստներՙ հարձակվող եւ կենտրոնական պաշտպան: «Շիրակում» հանդես եկող Լեւոն Պաչաջյանն օրերս մեկնել է Իրանՙ նոր թիմ որոնելու: Առայժմ նրա հետագա ճակատագիրն անորոշ է: |