ՉՎԱԽԵՆԱԼՈՎ ԵՎ ՉՎԱԽԵՑՆԵԼՈՎ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակՙ ԱՐԹՈՒՐ ՄԻՍԱԿՅԱՆ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը չունի ավտոշարասյուն: Արթուր Բաղդասարյանին ուղեկցող անվտանգության 2 մեքենաները (որի իրավունքը նա ունի ի պաշտոնե) երբեւէ հասարակական կարգ չեն խանգարել թե՛ Երեւանում, թե՛ ՀՀ մարզերում: Մեքենաները տեղաշարժվում են բացառապես երթեւեկության կանոններին համապատասխան: Ինչ վերաբերում է որեւիցե մեկից վախենալուն կամ որեւէ մեկին վախեցնելուն, ապա ակնհայտ է, որ Արթուր Բաղդասարյանը որպես մարդ, որպես քաղաքական ու պետական գործիչ, ապրում, աշխատում եւ գործում է այնպիսի սկզբունքներով, որոնք որեւէ հիմք չեն տալիս որեւէ մեկից վախենալու, առավել եւս, ինչ որ մեկին վախեցնելու համար: Հետեւաբար «Ժողովուրդ» թերթում տպագրված հոդվածը հորինված ապատեղեկատվություն է, որն իրականությանը չի համապատասխանում: |