RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2013-02-07 > #014, 2013-02-08 > #015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 09-02-2013



Տեղադրվել է` 2013-02-09 00:01:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1320, Տպվել է` 73, Ուղարկվել է էլ.փոստով` 70

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՁՅՈՒԴՈՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՔԱՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում երեկ քննարկվել է ձյուդոյի ֆեդերացիայի նախաօլիմպիական քառամյա ծրագիրը, համաձայն որի 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերի նախապատրաստական ծրագիրը բաժանվել է երեք փուլիՙ 2013-14-ի ընթացքում տեղի է ունենալու ազգային հավաքական թիմի անդամների թեկնածուների ընտրությունը, հաջորդ երկու տարիներին տեղի են ունենալու հավաքական թիմերի վերջնական հաստատման եւ կայացման գործընթացները:

Ըստ ներկայացված տեղեկատվության, հավաքական թիմի թեկնածուների ընտրությունը կատարվելու է հանրապետական եւ միջազգային մրցաշարերում մարզիկների ցույց տված արդյունքների հիման վրա:

Նախաօլիմպիական ողջ քառամյա շրջանում, ըստ տարիների, նախատեսվում է իրականացնել ուսումնամարզական հավաքներ, մարզումներ տեղերում, կազմակերպել մրցակցային գոտեմարտեր, ինչպես նաեւ ապահովել հայ մարզիկների մասնակցությունը տարբեր մրցումների: Այսպեսՙ նախատեսվում է ընթացիկ տարում մարզումների ընդհանուր ժամերի քանակը հասցնել 1420 ժամի, 2014-ինՙ 1580 ժամի, իսկ 2015 եւ 2016-ինՙ (մինչեւ օլիմպիական խաղերի մեկնարկը) համապատասխանաբար 1640 եւ 990 ժամի:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի ներկայացուցիչները միակարծիք էին, որ հայ ձյուդոյիստների լավ մարզական պատրաստվածություն ապահովելու համար անհրաժեշտ է ամեն տարի անցկացնել 3-5 միջազգային ուսումնամարզական հավաքներ աշխարհի առաջատար թիմերի հետ, միաժամանակ կարեւորելով մարզիկների համար կազմակերպվող վերականգնողական միջոցառումները: Այս նպատակով թիմի բժշկի եւ մարզչի հսկողության ներքո կշարունակվեն անցկացվել վիտամինային, ռեֆլեքսային, մանուալ բուժումներ, բուսաբուժություն եւ արեւելյան մերսում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 09-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ