RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2013-02-07 > #014, 2013-02-08 > #015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 09-02-2013



ԱՐՁԱԳԱՆՔ

Տեղադրվել է` 2013-02-09 00:01:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1625, Տպվել է` 80, Ուղարկվել է էլ.փոստով` 68

ՋԱՎԱԽՔԸ ՏՈՆՈՒՄ Է ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

ԼՈՒՍԻՆԵ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Ջավախահայ քաղբանտարկյալ Վահագն Չախալյանը վերջապես ազատության մեջ է: Նա 2009 թվականին 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել հանրային կարգը խախտող միջոցառումներ կազմակերպելու, խուլիգանության եւ անօրինական զենք ու զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեղադրանքով: 2012 թվականի դեկտեմբերին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված համաներման մասին օրենքի համաձայն քաղբանտարկյալներն ազատ էին արձակվել, սակայն նրանց թվում չէր Վահագն Չախալյանը: Վերջինս ազատության մեջ է Ամենայն հայոց կաթողիկոսի խնդրանքով եւ Վրաստանի նոր իշխանության շնորհիվ:

Այժմ ջավախահայությունը տոնում է Վահագնի ազատությունը:

Ջավախքի բնակչուհի Ազնիվ Եզեկյանն ասում է. «Մենք ամբողջ ընտանիքով ուրախությունից ծափահարեցինք, երբ իմացանք Վահագն Չախալյանի ազատ արձակվելու լուրը: Բոլորս էլ մտահոգված ենք մեր սիրելի Ջավախքի ճակատագրով, սակայն չենք համարձակվում ընդդիմանալ վրացական իշխանություններին, իսկ Վահագնը քաջ ու հայրենասեր մարդ է: Նա դեռ շատ կօգնի Ջավախքին»:

«Վրաց իշխանությունները չկարողացան լռեցնել Վահագնին: Նա դեռ շարունակելու է իր հայրենանվեր գործը: Այսուհետ մենք էլ կմիանանք «Միասնական Ջավախք» կազմակերպությանն ու ամեն ինչ կանենք մեր փոքրիկ հայրենիքը շենացնելու համար: Կեցցե՛ Բիձինա Իվանիշվիլին, կեցցե՛ Ամենայն հայոց կաթողիկոսը, որ աջակցեց Վահագնին», ասաց ջավախահայ Խաչատուր Ավետիսյանը :

Իսկ Համբարձում Մուսիկյանն ասում է. «Վրացական իշխանությունները միշտ էլ հալածել են Ջավախքի հայրենասերներին: Մեր Շիրակ Թորոսյանը նույնիսկ չի կարողանում հարազատ ծննդավայր այցելել: Նրան չեն թողնում սահմանն անցնել միայն նրա համար, որ ամեն ինչ անում է Ջավախքի համար, որ պաշտպանում է ջավախահայերի իրավունքները:

Վահագնի հետ ավելի դաժան վարվեցին: Չնայած նա հիմա ազատության մեջ է, սակայն ոչ ոք չի կարող հետ բերել նրա կորցրած տարիները, նրաՙ հարազատների ջերմությունից, ընտանիքից զրկված տարիները:

Բայց կեցցե՛ նոր իշխանությունը, որ նման բարի գործ կատարեց, կեցցե՛ մեր կաթողիկոսը:

Եթե վրացական նոր իշխանությունը շարունակի աջակցել Ջավախքին, ապա այնտեղ այլեւս հայաթափություն չի լինի ու բոլորս երջանիկ ու գոհ կապրենք մեր հարազատ ու սիրելի լեռնաշխարհում»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 09-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ