«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #97, 12-06-2013
| | Տեղադրվել է` 2013-06-11 23:39:05 (GMT +04:00) | Ընթերցված է` 957, Տպվել է` 43, Ուղարկվել է էլ.փոստով` 32
| ԻՐԱՆ. ԵՐԿՈՒՍԸ ՀԵՌԱՑԱՆ Պ. Ք. Իրանի նախագահության բարեփոխական թեկնածու Մոհամմեդ Ռզա Արեֆը հայտարարել է, որ ինքը դուրս է գալիս մրցավազքից: Փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Արեֆի խոսքերով, ինքը իր թեկնածությունը հանել է բարեփոխականների առաջնորդներից մեկիՙ Մոհամմեդ Խաթամիի խնդրանքով: Հունիսի 10-ին հայտնի դարձավ, որ նախագահական ընտրարշավը լքել է եւս մեկ թեկնածուՙ խորհրդարանի նախկին նախագահ Գոլամ Ալի Խադդադ Ադելը, որը Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի մերձավորներից է: Նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 14-ին: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը մեջբերում է հարցումների տվյալներ, որոնց համաձայն ընտրություններում հաղթելու առավել մեծ հնարավորություններ ունի Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գլխավոր բանակցող Սաիդ Ջալիլին, որը հայտնի է իր արտաքին քաղաքական «կոշտ» հայացքներով: | | | |
|
| |