RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#170, 2013-10-08 > #171, 2013-10-09 > #172, 2013-10-10 > #173, 2013-10-11 > #174, 2013-10-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #172, 10-10-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-10-17 20:58:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 1148, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 16

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԲՈՒԶՅԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում վերջնագիծը հատեց շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որն անցկացվեց տարիքային 6 խմբով: Ավարտական տուրից առաջ Հայաստանը ներկայացնող 26 շախմատիստներից 4-ը հավակնում էին մեդալներին: Սակայն նրանցից միայն մեկըՙ Հովհաննես Գաբուզյանը դարձավ մրցանակակիր:

Մինչեւ 18 տարեկանների մրցաշարում չեմպիոնի հարցը պետք է վճռվեր Հովհաննես Գաբուզյանի եւ ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւի մրցավեճում: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար հայ գրոսմայստերին հաղթանակ էր անհրաժեշտ: Սակայն պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Ֆեդոսեեւը 7,5 միավորով չեմպիոն հռչակվեց, իսկ Գաբուզյանը 7 միավորով շնորհիվ լրացուցիչ գործակիցների գերազանցեց նույնպիսի արդյունքի հասած Մաքսիմ Չիգաեւին եւ Դենիս Կադրիցին ու դարձավ արծաթե մրցանակակիր: Բրոնզե մեդալը բաժին հասավ Մաքսիմ Չիգաեւին:

Մեդալի հավակնորդ էր նաեւ Կարեն Գրիգորյանը, սակայն նա ոչ-ոքի խաղալով Կասպեր Դրոզդովսկու հետ, 6,5 միավորով գրավեց 5-րդ տեղը: Արման Միքայելյանը 6 միավորով 8-րդն է, իսկ Դավիթ Հովսեփյանը նույնպիսի արդյունքով զբաղեցրեց 14-րդ տեղը:

Մինչեւ 10 տարեկանների մրցաշարի մասնակից Արմեն Բարսեղյանին եւս չհաջողվեց մեդալ նվաճել: Նա 9-րդ տուրում պարտվեց լեհ Կրժիժտոֆ Ժցուրեկին եւ 6 միավորով գրավեց 12-րդ տեղը: 6,5 միավորով Հակոբ Հակոբյանը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: Նա հաղթեց Իվան Շիցկոյին: Չեմպիոն հռչակվեց Թուրքիայի ներկայացուցիչ Կագան Այդինչելեբին, որը վաստակեց 7,5 միավոր:

Մինչեւ 12 տարեկանների մրցաշարում Արամ Հակոբյանը հաղթելով իսպանացի Խուան Պլազուելոյին, 7 միավորով գրավեց 5-րդ տեղը: Նա միայն լրացուցիչ գործակիցներով զիջեց բրոնզե մեդալը նվաճած Նգուեն Վանին: Չեմպիոնի տիտղոսին արժանացավ ուկրաինացի Վիկտոր Մատվիշենըՙ 7,5 միավոր: Շանթ Սարգսյանը 6 միավորով գրավեց 22-րդ տեղը:

Մեդալից զրկվեց նաեւ մինչեւ 16 տարեկանների մրցաշարում հանդես եկած Տիգրան Հարությունյանը, որը հաղթեց Ռադոսլավ Գայեկին: Տիգրանը 6,5 միավորով գրավեց 5-րդ տեղը: 7,5 միավորով չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Կիրիլ Ալեքսեենկոն: Կարեն Հովհաննիսյանը 5,5 միավորով 16-րդ տեղում է:

Մինչեւ 14 տարեկանների մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը 6 միավորով գրավեց 13-րդ տեղը: Չեմպիոն հռչակվեց հոլանդացի Յորդեն վան Ֆորեստը, որը վաստակեց 7,5 միավոր: Մինչեւ 8 տարեկանների մրցաշարում Արսեն Դավթյանը 4,5 միավորով գրավեց 45-րդ տեղը:

Մրցաշարին մասնակցած հայ շախմատիստուհիներից առավել հաջող հանդես եկավ Մանե Ադամյանը, որը մինչեւ 12 տարեկանների մրցավեճում 6 միավորով գրավեց 9-րդ տեղը: Մանեն վերջին տուրում հաղթեց Վիկտորիա Ռադեւային: Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսին արժանացավ ռուսաստանցի Պոլինա Շուվալովան, որն առաջնության մասնակիցների մեջ ցույց տվեց բացարձակ լավագույն արդյունքըՙ բոլոր 9 պարտիաներն էլ շահելով:

Ընդհանուր առմամբ Եվրոպայի առաջնության պարգեւները վիճարկեցին 48 երկրների 1045 շախմատիստներ, որոնցից 5-ը գրոսմայստերներ էին, 16-ըՙ միջազգային վարպետներ: Նշենք, որ 5 գրոսմայստերներից 2-ը ներկայացնում էին Հայաստանըՙ Կարեն Գրիգորյան, Հովհաննես Գաբուզյան: Խաղարկված մեդալներին արժանացան 15 երկրների ներկայացուցիչներ: Առավել հաջող հանդես եկան ռուսներըՙ նվաճելով 4 ոսկե, 7 արծաթե եւ 4 բրոնզե մեդալ: 2-րդ ցուցանիշն ունի Ադրբեջանըՙ 2 ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #172, 10-10-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ