ԵԿԵՂԵՑԻ ԵՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՙ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ ՍԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ Հոկտեմբերի 18-19-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա «Եկեղեցի եւ պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ եւ մարտահրավերներ» թեմայով գիտաժողով` կազմակերպված նախաձեռնությամբ Մայր աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի: Գիտաժողովում զեկույցներով հանդես կգան Մայր աթոռի միաբաններ, տարբեր եկեղեցիների, ՀՀ պետական կառույցների, համալսարանների, միջազգային քրիստոնեական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկման նյութ կդառնան եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների ներկայիս մոդելները Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում, կրոնական ազատության բնագավառում միջազգային օրենքներն ու չափորոշիչները, եկեղեցու դերը հասարակական կյանքում, ինչպես նաեւ անդրադարձ կկատարվի ժամանակակից մարտահրավերներին: |