ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՆ ՈՒ ԳԱԼՍՏՅԱՆՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵԳԻՐ ՆՎԱՃԵՑԻՆ Չեխիայում անցկացված գեղասահքի Գրան պրիի մրցաշարում Հայաստանը ներկայացրին Սլավիկ Հայրապետյանն ու Անաստասիա Գալստյանը: Սլավիկը կարճ ծրագրում գրավել է 11-րդ տեղը, իսկ ընդհանուր մրցումների արդյունքում 23 մասնակիցների մեջ զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը: Աղջիկների պայքարում Անաստասիան կարճ ծրագրում գրավել է 12-րդ տեղը, իսկ ընդհանուր հաշվարկով 28 մասնակիցների մեջ եզրափակել է լավագույն տասնյակը: Վաստակած միավորների շնորհիվ մեր 2 մարզիկներն էլ իրավունք են ստացել մասնակցելու 2014-ի մարտին Բուլղարիայում կայանալիք գեղասահքի պատանեկան առաջնությանը: |