ԱՐՈՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՈՉ-ՈՔԻ ԽԱՂԱՑ Բիլբաոյում ընթացող շախմատի «Մեծ սաղավարտի» մրցաշարի 2-րդ տուրում էլ Արոնյանը ոչ-ոքի խաղաց: Մրցակիցն ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովն էր: Տուրի մյուս պարտիայում Մայքլ Ադամսը հաղթեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին: 2 տուրից հետո 4 միավորով առաջատարն Ադամսն է, Արոնյանն ու Մամեդյարովն ունեն 2-ական միավոր: 1 միավորով աղյուսակը եզրափակում է Վաշիե-Լագրավը: 3-րդ տուրում Արոնյանը սպիտակներով խաղալու է Ադամսի հետ: |