ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ ԺՈՂՈՎՆ ԱՎԱՐՏՎԵՑ Երեկ երեկոյան Մայր աթոռ Սբ. Էջմիածնում ավարտվեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի նախագահությամբ նոյեմբերի 11-ին սկսված Եպիսկոպոսաց ժողովը: Այդ կապակցությամբ հրապարակված պաշտոնական հաղորդագրությունը վստահեցնում է, որ «Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասումը հոգեւոր նորոգություն եւ մխիթարություն է բերելու մեր ժողովրդի զավակներին», եւ կոչ է անում «մեր ժողովրդի աշխարհասփյուռ զավակներին գործուն մասնակցություն բերել 100-ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումներին»: Եպիսկոպոսաց ժողովը հրավեր է ուղղում «քրիստոնյա ողջ աշխարհին աղոթքով միանալու 2015թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի արարողություններին», իսկ Թուրքիայի Հանրապետությանը` «ճանաչելու հայ ժողովրդի դեմ գործված Ցեղասպանությունը եւ վերահաստատելու մեր ժողովրդի իրավունքները»: |