RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014



Տեղադրվել է` 2014-11-13 23:09:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1862, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 6

ԳԻՏԱԿԱՆ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԻՐԱԳՈՐԾՈՒՄ

Հ. Ծ.

Հաջող վայրէջք 500 մլն կմ հեռու գիսաստղի վրա

Պատմության մեջ առաջին անգամ չորեքշաբթի օրըՙ նոյեմբերի 12-ին, եվրոպական մի տիեզերանավից արձակված ռոբոտային սարքը վայրէջք կատարեց գիսաստղի վրա: «Ռոզետտայի» առաքելությունը վերահսկողները վերջապես վայրէջք կատարելու հրամանը արձակեցին չորեքշաբթի առավոտյան` վստահ լինելով, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի, եւ տիեզերանավին կցված «Ֆիլա» ռոբոտային գլխիկը բոթիչ այրումի հետեւանքում պոկվեց ու դանդաղ, շուրջ 7 ժամվա վայրէջքից հետո հանգրվանեց ձգողականությունից զուրկ գիսաստղի մակերեսին:

«Ռոզետտան» արձակվել էր 2004-ի մարտի 2-ին, «Ariane-5» հրթիռով եւ գիսաստղին էր հասել 2014-ի օգոստոսի 6-ինՙ դառնալով առաջին տիեզերանավը, որը պտտվում է գիսաստղի շուրջը: Այն կտրել-անցել էր 500 միլիոն կիլոմետր ճանապարհ: «Ռոզետտան» դեռ 17 ամիս շարունակելու է հետազոտել 67P/Չուրյումով-Գերասիմենկո գիսաստղը եւ մանրամասն տեղեկություններ հաղորդել Գերմանիայի Դարմշտադ նահանգում գտնվող «Եվրոպական տիեզերական գործողությունների կենտրոնին»: Մասնավորապես այնՙ թե ինչ կազմվածք ունի գիսաստղը եւ ինչ տարրերից է բաղկացած:

Հետազոտող տիեզերանավին «Ռոզետտա» են կոչել Հին եգիպտական «Ռոզետտա քարի» անունով, իսկ ռոբոտային գլխիկին տվել են Նեղոսի կղզիներից մեկի անունըՙ Ֆիլա, որտեղ ժամանակին մի կոթող էին հայտնաբերել հունական եւ եգիպտական արձանագրություններով: «Ռոզետտա քարի» եւ կոթողի վրայի արձանագրությունների համեմատական վերլուծությունը շատ բան բացահայտեց եգիպտական գրական համակարգի մասին: Ակնկալվում է, որ տիեզերանավն էլ իր հերթին շատ բան կբացահայտի գիսաստղերի եւ ընդհանրապես Արեւային համակարգի մասին:

«Ռոզետտան» իր հետ տիեզերք է տարել նաեւ «Լոնգ Նաու Ֆաունդեյշնի» կողմից նվիրված նիկելից ձուլված մի սկավառակ, որի վրա ձայնագրվել է 13 հազար էջանոց մի տեքստՙ աշխարհի 1200 լեզուներով: Մասնագետների հաշվարկներով վերջին մեկ տասնամյակում մոտ 2000 մարդ մասնակցել է այս կամ այն ձեւով տիեզերանավի առաքելության իրականացմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ