RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014



ՏԱՐԱԲՆՈԻՅԹ

Տեղադրվել է` 2014-11-13 23:09:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 1546, Տպվել է` 35, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԹՄՐԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ՀՀ 4 ՔԱՂԱՔԱՑԻ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանիայի Քրեական հետախուզական դաշնային գերատեսչությանը Լայպցիգում եւ Պրահայում հաջողվել է 2,3 տոննա Crystal արտադրելու հիմնանյութ առգրավելՙ ձերբակալելով թմրանյութերի արտադրությամբ եւ իրացմամբ զբաղվող մի հանցախմբի, իրազեկում է «Բիլդը» նոյեմբերի 13-ի համարում: Քրեական հետախուզության աշխատակիցների հայտնաբերած սպիտակ փոշին, որ բազմաթիվ պարկեր է լցրել, զբաղեցրել է մի մեծ սրահ: Սա 2,9 տոննա Քլորեֆեդրին է, որից կարելի է ստանալ 2,3 տոննա Crystal թմրանյութ, որի փողոցային առեւտուրը ապահովում է 184 միլիոն եվրոյի եկամուտ:

Հումքի հայթայթմամբ զբաղվել է 32-ամյա քիմիական նյութերի առուվաճառքով զբաղվող մի գերմանացի Լապցիգից: Նրան Գերմանիայում ընկերակցել են Ադրբեջանի մեկ, Հայաստանի 4 քաղաքացիներ եւ մի ուկրաինուհի, որոնք ձերբակալված են: Ոստիկանությունը խուզարկման ժամանակ գտել է դրամ, գողացված փաստաթղթեր, բջջային հեռախոսներ, զինամթերք, զենք:

Քլորեֆեդրինի առեւտուրն արգելված չէ, բայց քիմիական այս նյութի օրինական օգտագործումն արտոնված է միայն հետազոտական աշխատանքի, փորձերի ժամանակ կիրառելու նպատակով: Քրեական հետախուզության դաշնային գերատեսչության նախագահ Յորգ Ցիիրկեի բնութագրմամբՙ«Մետամֆետամինի սպիտակ բյուրեղը կամ ինչպես ժողովրդական տարածված անունն է` Crystal Meth-ը, արագ կախվածություն է առաջացնում եւ ծայրահեղ վտանգավոր է»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ