RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#034, 2014-10-31 > #035, 2014-11-07 > #036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014



Տեղադրվել է` 2014-11-13 23:09:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1418, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ` ԱՐԾՎԱԲԵՐԴԻՆ

Ադրբեջանի հետ 34 կմ սահման ունեցող Արծվաբերդ գյուղում այս օրերին աշխատանքային եռուզեռ է: Իրականացվում է ջրամատակարարման ենթակառուցվածքի զարգացման ծրագիր, որի մասին ընթացիկ տարվա գարնանը հայտարարել են ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC):

Ջրի խնդիրն Արծվաբերդում հանգեցրել է կենցաղավարության տարրական պայմանների բացակայության` նպաստելով համայնքից հեռանալու գյուղացիների որոշմանը: Գյուղապետը վստահ է, որ ծրագրի ավարտը թեթեւացնելու է ոչ միայն գյուղացիների, այլեւ իր հոգսը:

Վերանորոգվում է շուրջ 16 տարի անգործության մատնված եւ վթարային դարձած պոմպակայանը, որտեղ կտեղադրվի վայրկյանում 4լ ջուր մղելու հնարավորությամբ, էներգախնայող 2 նոր պոմպ: Պոմպակայանում արդեն տեղադրվել են նոր մետաղական դռներ, իսկ հարդարման մնացած աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են: Գյուղապետը համոզված է, որ պոմպերը տեղադրելուց, պատուհանների եւ ներքին հարդարման աշխատանքներն ավարտելուց հետո` պոմպակայանը լիարժեք կծառայի իր նպատակին:

Ջրամատակարարման ենթակառուցվածքների զարգացման ծրագրով այս գյուղում նախատեսված է նաեւ 5,5կմ ջրագծի կառուցում, ինչպես նաեւ վայրկյանում 4-5լ ջուր սպասարկելու հնարավորություն ընձեռող մեկ այլ` վթարային ջրագծի եւ ջրընդունիչ կայանի վերանորոգում: Այս ուղղությամբ եւս ակտիվ աշխատանքներ են տարվում:

Համայնքապետը տեղեկացնում է, որ ամեն ինչ արվում է ծրագիրն օր առաջ ավարտին հասցնելու համար: Հողային աշխատանքներն 90%-ով ավարտված են: Գրեթե ավարտին է մոտենում նաեւ ջրագծերի մոնտաժման աշխատանքը: Բետոնապատվել է նաեւ շուրջ 370տ տարողությամբ օրվա կարգավորիչ ջրամբարը (ՕԿՋ-ն), որը, մասնագետների գնահատմամբ, կարող է ընդունել 2 ջրագծով մատակարարվող ջրաքանակն ամբողջությամբ եւ այնտեղից 24 ժամ ջուր մատակարարել գյուղացիներին:

Առաջիկայում կցանկապատվեն սանիտարական բոլոր գոտիների տարածքները, կտեղադրվեն ջրաչափեր, որոնք կնպաստեն ջրի տնտեսմանն ու հաշվառմանը, կկատարվեն մասնակի այլ աշխատանքներ եւ արծվաբերդցիները կազատվեն սակավաջուր աղբյուրից ջուր կրելու հոգսից: Մեկընդմիշտ կմոռացվի նաեւ կենցաղում տարբեր նպատակներով կիրառելու համար` անձրեւաջուր հավաքելու սովորությունը:

Եռակողմ համաձայնագրի շրջանակներում իրականացվող ծրագրի արդյունքում խմելու ջրի խնդիրը լուծում կստանա Արմավիրի մարզիՙ Լուկաշին, Արազափ եւ Տավուշի մարզիՙ Բերքաբեր եւ Արծվաբերդ գյուղերում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն այս ուղղությամբ միավորել են ջանքերը եւ հետեւում են իրականացվող աշխատանքների ընթացքին:

Ծրագրի արդյունքից օգտվելու է նշված չորս գյուղի մոտ 6800 բնակիչ: Այդ նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը տրամադրել է 70 միլիոն, իսկ ԱՄՆ ՄԶԳ-նՙ 60 միլիոն դրամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 14-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ