ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ «Ազգ» օրաթերթը մեծ սիրով շնորհավորում է թերթի հավատարիմ ընթերցող Ամալյա Գեւորգյանին ` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: «Ազգ» թերթի հրատարակված առաջին իսկ համարից տիկ. Գեւորգյանը եղել է թերթի ամենակայուն եւ մշտական ընթերցողը, ով հավատարիմ է եղել թերթին ոչ միայն վերջինիս ծաղկման, այլեւ դժվար տարիներին: Դեռեւս 1991 թ.ից, թերթի առաջին իսկ համարից, նա խնամքով պահել է իրեն դուր եկած համարները: «Ազգ» թերթի ողջ անձնակազմը Ամալյա Գեւորգյանին ցանկանում է երկար տարիների կյանք, քաջ առողջություն եւ երջանկություն: |