RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2016-06-24 > #025, 2016-07-01 > #026, 2016-07-08 > #027, 2016-07-15 > #028, 2016-07-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 08-07-2016



Տեղադրվել է` 2016-07-07 23:04:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 4229, Տպվել է` 316, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՈՒՐՔԵՐՆ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՍԵՓԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԵԼ

Ա. ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանաբնակ թուրքերն այս գաղափարի շուրջ միավորվել են հատկապես վերջերսՙ հունիսի 2- ին Բունդեսթագի Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման պատճառով: «Դեմ ենք ընդարձակվող մեծ Եվրոպային, դեմ ենք հարեւանության ագրեսիվ քաղաքականությանը», կուսակցության ծրագրից հատվածներ է մեջբերում Գերմանական տնտեսական լրահոս առցանց պարբերականը (Deutsche Wirtschafts Nachrichten) հունիսի 17-ին:

Բեռլինաբնակ թուրք գործարարները ցանկություն ունեն Գերմանիայում ներգաղթյալների կուսակցություն հիմնել: Կուսակցաշինության գործին լծված գերմանաբնակ թուրք գործարար Ռեմզի Արուն այն տեսակետին է, որ Գերմանիայում քաղաքական իրավիճակն այնքան էլ հստակ չէ, գերմանաբնակ թուրքերը հիասթափված են հունիսի 2- ին Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւից, որ իրենց բնորոշմամբՙ «միակողմանի է, սադրիչ», եւ լցրել է իրենց համբերության... տակառը: Գերմանիայում ամենամեծ էթնիկ փոքրամասնությունն իրեն պատշաճ ներկայացված չի համարում, հաճախ են քավության նոխազ եղել, հիմա իրենց ձայնը տեղ հասցնելու համար որոշել ենՙ կուսակցություն հիմնել: Ռեմզի Արուի ասելով, ներգաղթյալների կուսակցություն հիմնելու մասին հրապարակավ իրազեկելուց հետո, մահվան սպառնալիքներով, վիրավորական արտահայտություններով լի էլեկտրոնային նամակներ է ստացել: Կուսակցության ծրագրում թուրքերն իհարկե լուրջ ձեւակերպել են իրենց երազած Գերմանիայի տեսլականըՙ «կողմ ենք ինքնավստահ, ավանդույթները գիտակցող, աշխարհի առջեւ բաց, բազմամշակույթ, բազմակրոն Գերմանիային, որ պահպանում է առողջ հայրենասիրությունն ու ազգային հպարտությունը: Կողմ ենք այն Գերմանիային, որ կառուցողական, հավասարակշռություն պահպանողի դերակատար է աշխարհումՙ հրաժարվելով այլ երկրների համար ուսուցանողի դերից: Կողմ ենք այն Գերմանիային, որ նպաստում է աշխարհի խաղաղությանն ու հավասարակշռությանը , այն Եվրոպային, որ զբաղվում է իր հիմնական տարրական հանձնառություններն ի կատար ածելով»:

Գերմանական լրատուն հիշեցնում է, որ Ռեմզի Արուն գրքի հեղինակ էՙ «Թուրքիաՙ թշնամական երկրի պատկեր Եվրոպայի համար: Թուրք-եվրոպական հարաբերությունները վերջին 20 տարվա իրական համատեքստում (կոնտեքստում)» 165 էջանոց հատորը նկատի ունենալով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 08-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ