ԱՄԱՌԱՅԻՆ ԱԿՑԻԱ. «Blu Studio X Mini» 4G (LTE) ՍՄԱՐԹՖՈՆԸ 1 ԴՐԱՄՈՎ ՁԵՌՔԲԵՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՙ ՄԻՆՉեւ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ը ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼՈՎ «STARTPHONE» ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆԻՆՙ ԸՆԴԱՄԵՆԸ 3900 ԴՐԱՄ ԱՄՍԱՎՃԱՐՈՎ ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչեւ 2016թ. օգոստոսի 31-ը բաժանորդագրվելով «STARTPHONE» սակագնային պլանին ընդամենը 3900 դրամ ամսավճարովՙ 4500 դրամի փոխարեն, Blu Studio X Mini 4G (LTE) սմարթֆոնը կարելի է ստանալ 1 դրամով: ««STARTPHONE» սակագնային պլանը զգալիորեն նպաստել է երկրում սմարթֆոն օգտագործողների թվի աճին: Սա պայմանավորված է առաջարկի ընդհանուր գրավչությամբ, որում ներառված են թե՛ մատչելի ամսավճարը, թե՛ սակագնային պլանի առավելությունները, եւ թե՛ սարքի ու բաժանորդային սպասարկման բարձր որակը: Ոչ պակաս կարեւոր է այն, որ բաժանորդագրվելով սակագնային պլանինՙ նաեւ կարելի է ձեռք բերել 4G (LTE) ցանցի հետ համատեղելի սմարթֆոն: Մենք շարունակելու ենք ընդլայնել այս սակագնային պլանի շրջանակներում առաջարկվող սարքերի տեսականինՙ հաղորդակցման ամենատարբեր պահանջներ եւ գնային նախընտրություններ ունեցող բաժանորդների կարիքները բավարարելու համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Այս սակագնային պլանի շրջանակում բաժանորդը յուրաքանչյուր ամիս նաեւ ստանում է 2000 ներցանցային րոպե, 3000 ՄԲ ինտերնետ եւ անսահմանափակ թվով* SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն: * 1000 SMS` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage |