RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2016-06-24 > #025, 2016-07-01 > #026, 2016-07-08 > #027, 2016-07-15 > #028, 2016-07-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 08-07-2016



Տեղադրվել է` 2016-07-07 23:04:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 3786, Տպվել է` 337, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ. «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ»

Երեւանի պետական համալսարանի Սփյուռքագիտության ամբիոնը Գալուստ Կիւլպենկեան հիմնարկութեան Հայկական համայնքների բաժնի հետ համատեղ կազմակերպում է միջազգային գիտաժողով «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԸ» խորագրով:

Գիտաժողովը տեղի կունենա 2016 թ.-ի հոկտեմբեր 13-14-ը, Երեւանում:

Գիտաժողովի անհրաժեշտությունը: Չնայած Ռուսաստանի Դաշնությունում մեծաթիվ հայկական համայնքի առկայությանը, այն ավանդական Սփյուռքի համայնքների հետ համեմատած զգալիորեն քիչ է ուսումնասիրված: Հաճախ ՌԴ հայկական համայնքը համարվում է պակաս կազմակերպված, տեղի հայերի ինքնությունըՙ ենթադրաբար ավելի վտանգված, եւ երբեմն նույնիսկ քննարկվում է «սփյուռք» հասկացության գործածության նպատակահարմարությունը ՌԴ հայերի պարագայում:

Այդուհանդերձ գոյություն ունեն ՌԴ գիտնականների կողմից տեղի հայությանը նվիրված ուսումնասիրություններ, որտեղ հայերը դիտարկվում են ՌԴ ազգային/էթնիկ փոքրամասնության տեսանկյունից` հաճախ համեմատելով նաեւ այլ ապատարածքային փորքամասնությունների հետ: Այդ ուսումնասիրություններում ՌԴ հայերը ներկայացվում են որպես լավ կազմակերպված եւ փոքրիշատե կայուն սփյուռքյան կառուցվածքով:

Չնայած Ռուսաստանի հայերի մասին հետազոտությունների աճող թվին` առկա է ՌԴ հայկական սփյուռքի արդի փուլի մասին համակարգված քննարկման պակաս: Այս գիտաժողովը կհանդիսանա նման քննարկում ծավալելու հարթակ, որ կնպաստի նյութի վերաբերյալ նոր հետազոտությունների իրականացմանը եւ մեր պատկերացումների ընդլայնմանը:

Գիտաժողովի հիմնական նպատակը Ռուսաստանի հայկական սփյուռքի արդի փուլի համայնապատկերի, կազմակերպական կառուցվածքի, ազգային ինքնության պահպանության մարտահրավերների, սփյուռքայնացման արդի միտումների եւ Հայաստանի Հանրապետության հետ ռուսահայության կապերի վերաբերյալ քննարկումն է, առկա գիտական հետազոտությունների համախմբումը, ինչպես նաեւ Ռուսաստանի հայերի խնդիրներով զբաղվող ՀՀ եւ արտերկրի գիտնականների միջեւ երկխոսության խրախուսումը:

Գիտաժողովի թեմաներն են.

Դ հայությունն արդի փուլում. համայնապատկեր

ՌԴ հայկական համայնքների կազմակերպական կառուցվածքը

«Նոր Սփյուռք» եւ «ավանդական սփյուռք». նմանություններ եւ տարբերություններ

Հայաստանի Հանրապետության հետ կապեր

Ռուսահայության ինքնության հարցեր

ՌԴ հայկական կրթական եւ մշակութային կառույցներ

Կրոնական կազմակերպությունների, հատկապես Հայ առաքելական եկեղեցու դերը Ռուսաստանում:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են լինելու հայերենը, ռուսերենը եւ անգլերենը :

Գիտաժողովի զեկուցումները հրատարակվելու են առանձին ժողովածուով:

Գիտաժողովին մասնակցելու համար առաջարկվող զեկուցման սեղմագիրը [զեկուցման վերնագիրը` սեղմ նկարագրությամբ (300 բառ)] եւ հեղինակի համառոտ կենսագրությունը պետք է ուղարկել գիտաժողովի գիտական կոմիտեին մինչեւ 2016 թ. հուլիսի 30-ը` YsuArmenianDiaspora@gmail.com էլ. հասցեով:

Գիտաժողովին մասնակցելու համար ընտրված զեկուցումների հեղինակները կտեղեկացվեն մինչեւ 2016 թ. օգոստոսի 15-ը:

Ընտրված արտասահմանյան մասնակիցների կեցության եւ ճամփորդության ծախսերը կարող են հոգալ գիտաժողովի կազմակերպիչները: Եթե կա ֆինանսական աջակցության կարիք, խնդրում ենք այդ մասին նշել մասնակցության հայտում:

Հարցերի համար կարող եք դիմել YsuArmenianDiaspora@gmail.com, էլ. հասցեով կամ (+374)99556665 հեռախոսահամարով, Արման Եղիազարյան/Երեւանի պետական համալսարանի Սփյուռքագիտության ամբիոն :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 08-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ