ՍՈՑՓԱԹԵԹԻ ՀԱՆԳՍՏՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ 2017-ԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԱՍԵՑՎԵԼՈՒ Է Ա. Մ. Կառավարության երեկվա նիստում այս մասին հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը , անդրադառնալով սոցիալական փաթեթների հանգստի ոլորտում չարաշահումներին: Նա հանձնարարեց պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին լրամշակել սոցիալական փաթեթների հանգստի բաղադրիչըՙ նվազագույնի հասցնելով բոլոր հնարավոր չարաշահումները, ապա ներկայացնել կառավարության քննարկմանը: Նիստից հետո լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնեց, որ 2016-ի համար սոցփաթեթի հանգստի բաղադրիչը գործելու է: Նա հայտնեց, որ չարաշահումների վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն ավելի ուշ: |