RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2016-06-24 > #025, 2016-07-01 > #026, 2016-07-08 > #027, 2016-07-15 > #028, 2016-07-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 08-07-2016



Տեղադրվել է` 2016-07-07 23:04:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 3311, Տպվել է` 228, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԼԽԻՆ ԽՓԵԼ Է ՆԺԴԵՀԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Արարատի մարզի Նորաշեն գյուղի գյուղապետ Արտուշ Սարգսյանը կարգադրել է գյուղապետարանի դիմաց գտնվող Գարեգին Նժդեհի արձանը հանել: Ըստ գյուղացիների վկայությանՙ գյուղապետի այս որոշման պատճառն այն է, որ ամեն անգամ աշխատանքի գնալիս արձանը խփել է գյուղապետի գլխին: Դե քանի որ ինչ-որ բան խանգարում է գյուղապետի աշխատանքին, ու եթե անգամ այդ խանգարողը Գարեգին Նժդեհն է, ապա պետք է հանել, գյուղապետին չէ, այլ ինչ-որ բանը: Արձանը, կրկին ըստ գյուղացիների վկայության, հիմա անմխիթար վիճակում է, խոտերի մեջ:

Ի դեպ, Նորաշենի գյուղապետը նախկինում ՕԵԿ-ի, հետոՙ ԲՀԿ-ի, ապաՙ ՄԱԿ կուսակցությունների անդամ է եղել, իսկ հիմա հանրապետական է: Իսկ ինչպես գիտենք, մեր երկրում հանրապետականն է որքան ուզումՙ խփում, մինչդեռ հանրապետականին ոչ ոք չի կարող որքան ուզենաՙ խփի: Բայց դա կարեւոր չէ, կարեւորն այն է, որ Նժդեհը խանգարում է հանրապետականին, չնայած երբ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավարին լրագրողները խնդրել են կարծիք հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ, մարդը շատ տրամաբանական հարց է տվելՙ «Արտուշ Սարգսյանն ո՞վ է»:

Այսքան շատ կուսակից ընկերներ ունենալն էլ մի բան չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 08-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ