ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17 Ա. Մ. 2016 թվականի սեպտեմբերի 12-ի աշխատանքային օրը տեղափոխել 2016 թվականի սեպտեմբերի 17-ը` շաբաթ օրը: Այս մասին որոշումն կընդունվի Հայաստանի կառավարության այսօրվա նիստում: Որոշման նախագծի հիմնավորման համաձայն, աշխատանքային օրը տեղափոխելու որոշման ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Խաչվերացի` սեպտեմբերի 11-ին հաջորդող հիշատակի օրն այցելելու իրենց ննջեցյալների գերեզմաններին: |