«ՇԱՐԱԿԱՆ» ՓԱՌԱՏՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՇՈՒՏՈՎ Մ. Հ. Սեպտեմբերի 14-ից 16-ը Տաթեւի վանական համալիրում անցկացվելու է «Շարական» առաջին փառատոնը: Փառատոնների պակաս կարծես թե հայ հանդիսատեսը չի զգում: Ուրախալի է, որ այսօր կյանքի է կոչվում նաեւ փառատոն, որի գլխավոր նպատակն է պահպանել եւ խթանել հայ հոգեւոր երաժշտության ժառանգությունը: Սեպտեմբերի 14-ին Տաթեւում ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային երգչախումբը, սեպտեմբերի 15-ինՙ Երեւանի պետական երգչախումբը, իսկ սեպտեմբերի 16-ինՙ Տաթեւի վանական երգչախումբը: Բացի այդՙ նախատեսվում է նաեւ Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանի անվճար վարպետության դասը տարածաշրջանի երգչախմբերի ղեկավարների համար: Փառատոնն ամենամյա է եւ շարունակաբար զարգացնելու է հայ հոգեւոր երաժշտության կարեւորության գաղափարն ու ազդեցությունը: Փառատոնը հայ երաժիշտներին եւ հետաքրքրված հանդիսատեսին տրամադրելու է մի հարթակՙ հոգեւոր հարուստ եւ բազմաբովանդակ երաժշտությանն ավելի խորը ծանոթանալու համար: Փառատոնին աջակցում է «Տաթեւի վերածնունդ» հիմնադրամը: Փառատոնի կազմակերպիչը` Music of Armenia-ը, նոր շունչ է պարգեւում հայկական երաժշտական ժառագությանը` հայտնաբերելով եւ պահպանելով մոռացվածը, խթանելով հայկական երաժշտության ու հայազգի տաղանդների առաջխաղացմանը, ստեղծելով նորարար համագործակցություններ եւ առաջարկելով հանրությանը հետաքրքրական ծրագրեր եւ միջոցառումներ: |