RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2013-03-01 > #030, 2013-03-02 > #031, 2013-03-05 > #032, 2013-03-06 > #033, 2013-03-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 05-03-2013



Տեղադրվել է` 2013-03-05 10:19:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1260, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 59

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌԸ ԴԵՌ ՀԱՅՏՆԻ ՉԷ

Ի. Պ.

2012-ի նոյեմբերին ծնված Մերի Վարդանյանը ու նրա երկվորյակ քույրը` Մարիամ Վարդանյանը մահացել են փետրվարի 27-ին: Երկվորյակների մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժին` կատարելու նախաքննություն: Հիմա կատարվում են մանկական մթերքների փորձաքննությունները, որոնց ավարտից հետո վերջնական արդյունքները կտրամադրվեն իրավապահ մարմիններին: Նյութերի նախապատրաստման ընթացքում արդեն պարզ է դարձել, որ երեխաների մայրը նույն օրը երեխաներին կերակրել է դեղատնից գնած մանկական չոր կաթնային կերով:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) փոխանցմամբ` արդեն կատարել են իրացման ցանցում առկա «Նեստոժեն» մանկական չոր կաթի փոշու փորձաքննությունը: Ըստ ՍԱՊԾ-ի` փորձաքննությունը ցույց է տվել, որ իրացման ցանցում առկա մանկական կերերն անվտանգ են ու չեն կարող բացասական հետեւանք ունենալ երեխաների առողջության վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 05-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ