«Դասադուլ» արտահայտությունը մեր իրականության մեջ մտավ 1988-ին` նախ բնապահպանական շարժման, ապա ղարաբաղյան շարժման հետ: Այն ժամանակվա ուսանողներիս համար դասադուլը բողոքի եւ պայքարի ձեւ էր Արցախի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար` ընդդեմ Խորհրդային Միության անարդար քաղաքականության:
«Նյու Յորք թայմս» թերթը հաղորդում է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամ 5 երկրների եւ Գերմանիայի հետ Ղազախստանի Ալմաթի քաղաքում Իրանի պատվիրակության անցկացրած բանակցությունների հերթական փուլը ավարտվել է իրանցիների միջուկային ծրագրի հարցում Արեւմուտքի պետությունների որոշակի զիջումներով:
Մեկ օր առաջ «Ժառանգության» եւ ՀՅԴ խմբակցությունների անունից Ռուբեն Հակոբյանն ու Արմեն Ռուստամյանը Ազգային ժողովի նախագահին էին ներկայացրել մի փաստաթուղթ, որի առաջարկները պետք է դառնան հետընտրական զարգացումների վերաբերյալ հրավիրվելիք արտահերթ նիստի` այս քաղաքական ուժերի առաջարկած օրակարգը: ՀՀԿ-ն պետք է դա քննարկի ու իր տեսակետը հայտնի: Այստեղ երեք պահանջ կա` ընտրական ...
Կառավարությունը երեկ մերժեց Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի դիմումը: Ներկայացնելով այս հարցըՙ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ նախարարությունը աշխատանքային քննարկումներ եւ զրույց է ունեցել Արմավիրի քաղաքապետի հետ` պարզելու հրաժարականի ներկայացման դրդապատճառները: Ըստ այդմ, արձանագրվել է, որ դրդապատճառները «անձնական են եւ զուտ էմոցիոնալ հարթության ...
«Աստված տա, որ դուք մեզ առաջնորդեք»: Մինչ ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հարթակ էր բարձրանում, դիմացը կանգնած մի քանի տարեցներ անընդհատ բղավում էին ու դրոշները թափահարում: Հետո նրանք վարդերի մի հսկայական փունջ նվիրեցին Հովհաննիսյանինՙ ցանկությամբ, որ նա օր առաջ ղեկավարի երկիրը:
Կան ժողովուրդներ, որոնց մինչեւ չես պատժում, չեն գիտակցում իրենց արած չարագործությունը: Ելնելով սումգայիթյան չարագործություններից, այդպիսի ժողովուրդների թվին կարելի էր դասել ադրբեջանցիներին: Սակայն ժողովուրդը մարդկանց պատմականորեն կազմավորված սոցիալ-էթնիկ ընդհանրությունն է, իսկ Կովկասի երբեմնի թաթարը, որը 20-րդ դարի 30-ականներին միայն ստացավ ադրբեջանցի էթնոնիմը, այն էլ շնորհիվ խորհրդային կարգերի, ոչ թե մարդկանց ընդհանրություն ...
Մոսկվայի Ս. Հարություն եկեղեցու բակում տեղադրված «Սրբոց Նահատակաց» խաչքարի մոտ տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Սումգայիթի զոհերի լույս հիշատակի:
Իտալերենը իններորդ լեզուն է, որով թարգմանաբար լույս է ընծայվում Կանադայում գործող «Զորյան ինստիտուտի» ժամանակին հրատարակած այս գիրքը: Կոտորածների 25-ամյակի առթիվ հրապարակ հանված հատորը կոչվում է «La Tragedia di Sumgait: 1988, Un pogrom di Armani nell՛ Unione Sovietica»: Հեղինակն է Սամվել Շահմուրադյանը: Նոր հատորում տեղ են գտել անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով ...
2013 թվականի փետրվարի 1-ից վրացական երկաթուղին 3,5%-ով թանկացրել է սակագները 20-ֆուտանոց կոնտեյներների փոխադրման համար եւ հրաժարվել է 40-ֆուտանոց կոնտեյներների տեղափոխման ժամանակ կիրառվող 0,82 չափով նվազեցնող գործակցից:
Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավերով ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել էր համալսարանի ուսանողների հետ եւ հանդես եկել բիզնես-նորարարությունների վերաբերյալ դասախոսությամբ:
Գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որ մշտական հոգածության կարիք ունի` նկատի ունենալով ե՛ւ նրա ռիսկայնությունը, ե՛ւ գյուղում ապրող մարդկանց լիակատար կախվածությունը այս ճյուղից: Բարեբախտաբար, դրա գիտակցումը արդեն կա նաեւ մեր երկրում: 90-ականների «վայրի լիբերալիզմից» հետո, երբ իշխանությունները հայտարարում էին, որ իրենք չպետք է խառնվեն տնտեսությանը, դրանով իսկ ազատելով իրենց պարտականությունները կատարելուց ...
Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հրապարակեց երկրի տնտեսական զարգացման 2012-ի կարեւոր ցուցանիշները, համաձայն որոնցՙ տնտեսական (ՀՆԱ) աճը կազմել է 7,2 տոկոս` 0,2-ով ավելի, քան երկրի նախագահը կառավարության առջեւ դրել էր իբրեւ թիրախ: «2013-ի համար մենք ծրագրել ենք 6,2 տոկոս տնտեսական աճ, իսկ դա նշանակում է, որ պետք է բավական լարված աշխատանք ...
Կառավարությունը երեկ կրկին անդրադարձել է ատամնաբուժական ծառայությունների արտոնագրային վճարներինՙ բացասական եզրակացություն տալով ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի, Աղվան Վարդանյանի եւ Արմեն Ռուստամյանիՙ օրենսդրական փոփոխությունների առաջարկին:
Հայաստանում 2013-ին անցկացված նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկն աղանդավորական մի կառույցի ներկայացուցիչ է, այդ թեկնածուն նույնիսկ աղանդավորական կազմակերպություններից մեկի ղեկավարի երեխայի քավորն է: Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական ու օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը , որը թեեւ չնշեց թեկնածուի անունը, ...
Նախագահ Սարգսյանը Սերժ Թանգյանին պատասխանելով` ասել էր. «Հայաստանը պետք է զգալ»` նկատի ունի ենթատեքստում, որ դրսից անհնար է զգալ այնպես, ինչպես ներսի քաղաքացին է զգում: Այս խոսքն, հարկե, երկսայրի է, քանի որ ներսի քաղաքացու զգացողությունը հենց ներսինները միշտ բացատրել են ամեն մեկն իր ձեւով, ներսինների մի զգալի մասի զգացողությունը նաեւ ...
Վարչապետ Բիձինա Իվանիշվիլու Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցից հետո մեզանում աշխուժացան լավատեսական քննարկումները, որոնք ուղղված են վերջին երկու տասնամյակների ընթացքում ձեւավորված հայ-վրացական միջպետական հարաբերություններին նոր որակ, իսկ փոխգործակցությանը` նոր թափ հաղորդելուն: Ճշմարտություն է, որ վերջին տասնամյակի ընթացքում վրաց քաղաքական գործիչների եւ քաղաքագետների շրջանում տիրում էր մի մտայնություն, թե Հայաստանը Հարավային ...
Մտասեւեռուն դեմքերը, հին սուրբ գրքերն եւ թրթռուն կենդանիները մի քանիսն են այն պատկերների, որ ներկայացված են ճանաչված ամերիկահայ նկարչուհի Սիրուն Երեցյանի կտավներում, որոնք հունվարի 25-ին եւ 26-ին ցուցադրված էին Կանոգա պարկի (Կալիֆոռնիա) «ՀԲԸՄ-ԱՅԱ Նազարյան կենտրոնում», տեղեկացնում է ՀԲԸՄ-ի նյույորքյան գրասենյակից ստացված հաղորդագրությունը:
Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում փետրվարի 23-ին բացվեց ժամանակակից վրաց նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը: Այն համատեղ կազմակերպել էին Վրաստանի հայ նկարիչների միությունը եւ Վրաստանի նկարիչների միությունըՙ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի աջակցությամբ: Ցուցասրահում ներկայացվել էին վրաց գեղանկարչության ճանաչված նկարիչների շուրջ 4 տասնյակի հասնող կտավներ: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Վրաստանում ՀՀ ...
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը մոտ երկու շաբաթ Անթալիայում էր, որտեղ հետեւում էր ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան այն ակումբների մարզական հավաքներին եւ հանդիպումներին, որտեղ հանդես են գալիս Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու ֆուտբոլիստներ:
Դանիայում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնության մեկնարկը հաջող էր Հայաստանի հավաքականի համար: Օդամուղ հրաձգության երիտասարդների տարիքային խմբում վազող թիրախ 10 մ խառը վազք մրցաձեւում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով 1043 միավորով արժանացավ բրոնզե մեդալի: Մեր թիմի կազմում հանդես եկան Ռազմիկ Մինասյանը, Շանթ Սարգսյանն ու Արթուր Պետրոսյանը: Չեմպիոնի կոչմանն արժանացավ Ուկրաինայի հավաքականը, 2-րդը ...
Իսպանիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Մոսկվայի «Սպարտակը» Յուրա Մովսիսյանի խփած 2 գոլերի շնորհիվ 2-0 հաշվով պարտության է մատնել նորվեգական «Ռուսենբորգին»: Վնասվածքից ապաքինվելուց հետո Մովսիսյանն առաջին անգամ մասնակցեց ստուգողական հանդիպման: Հաջորդ խաղը «Սպարտակը» կանցկացնի մարտի 3-ին նորվեգական «Մոլդեի» հետ:
Ֆրանսիական Քափել լա Գրանդ քաղաքում ընթացող շախմատի մրցաշարի 6-րդ տուրում ուշադրության կենտրոնում առաջատարների միջեւ կայացած մրցախաղերն էին: Սամվել Տեր-Սահակյանի եւ Տիգրան Ղարամյանի մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի: Իսկ ահա Կարեն Գրիգորյանը սպիտակներով հաղթեց Միխայիլ Գուրեւիչին ու վաստակեց 5 միավոր: Նա 9 շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը: Սամվել Տեր-Սահակյանն ու Տիգրան Ղարամյանն ունեն ...
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում հյուրընկալվել են Ճապոնիայի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Հեդեիտո Իտոն եւ այդ կազմակերպության մենեջեր Տացուրո Մացումուրան: Նրանց Հայաստան էր ուղեկցել մեր անվանի նախկին մարզիչներից մեկը` Արարատ Զաքարյանը, որն այժմ բնակվում եւ աշխատում է Մոսկվայում:
Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ լեհական «Լոձի» կիսապաշտպան Աղվան Պապիկյանը մինչեւ մրցաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել Մոսկվայի «Սպարտակի» հետ: Նա հանդես կգա վարձավճարով: «Սպարտակը» Պապիկյանին հայտավորել է պրեմիեր լիգայի մրցաշարում հանդես գալու համար: Հայ ֆուտբոլիստը կարող է խաղալ ինչպես «Սպարտակի» հիմնական, այնպես էլ երիտասարդական թիմի կազմում: Նա կխաղա 94 համարի մարզաշապիկով:
Իրանի շախմատի մրցաշարի 10-րդ տուրում Արմինե Բաբայանը հաղթեց Ակբար Կազեմիին, իսկ Սարգիս Մանուկյանը հաշտություն կնքեց Արիան Ղոլամիի հետ: Մանուկյանը 6,5 միավորով 27-րդ տեղում է, իսկ Բաբայանը 6 միավորով հանգրվանել է 38-րդ հորիզոնականում: