RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01 > #030, 2013-03-02 > #031, 2013-03-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 01-03-2013



Տեղադրվել է` 2013-02-28 23:43:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1941, Տպվել է` 91, Ուղարկվել է էլ.փոստով` 105

«ՍՈՒՄԳԱՅԻԹԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ» ԱՅԺՄ ՆԱԵՎ ԻՏԱԼԵՐԵՆ

Հ. Ծ.

Իտալերենը իններորդ լեզուն է, որով թարգմանաբար լույս է ընծայվում Կանադայում գործող «Զորյան ինստիտուտի» ժամանակին հրատարակած այս գիրքը: Կոտորածների 25-ամյակի առթիվ հրապարակ հանված հատորը կոչվում է «La Tragedia di Sumgait: 1988, Un pogrom di Armani nell՛ Unione Sovietica»: Հեղինակն է Սամվել Շահմուրադյանը: Նոր հատորում տեղ են գտել անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով թարգմանված տարբերակների նախաբաններըՙ գրված համապատասխանաբար մարդու իրավունքների պաշտպաններ Ելենա Բոների եւ Բեռնար Կուշների կողմից:

Ըստ մամուլի հաղորդագրության, գրքի լույս ընծայումը ճիշտ ժամանակին է, քանի որ Ադրբեջանը ներկայումս էլ շարունակում է սպառնալ ինչպես Հայաստանին, այնպես էլ Արցախին, միաժամանակ նավթածոր դոլարների հաշվին նենգափոխելով իրական պատմությունը: Իտալերեն այս նոր տարբերակում լրագրող Սամվել Շահմուրադյանի հարցազրույցներըՙ կոտորածները վերապրած ականատեսների հետ, ներկայացված են առանձին թեմաներով, գլուխներով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 01-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ