RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01 > #030, 2013-03-02 > #031, 2013-03-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 01-03-2013



ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2013-02-28 23:43:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1201, Տպվել է` 54, Ուղարկվել է էլ.փոստով` 49

ՀԱՅ ՀՐԱՁԻԳՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԻ

Դանիայում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնության մեկնարկը հաջող էր Հայաստանի հավաքականի համար: Օդամուղ հրաձգության երիտասարդների տարիքային խմբում վազող թիրախ 10 մ խառը վազք մրցաձեւում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով 1043 միավորով արժանացավ բրոնզե մեդալի: Մեր թիմի կազմում հանդես եկան Ռազմիկ Մինասյանը, Շանթ Սարգսյանն ու Արթուր Պետրոսյանը: Չեմպիոնի կոչմանն արժանացավ Ուկրաինայի հավաքականը, 2-րդը Ֆինլանդիայի հրաձիգներն էին:

Այդ մրցաձեւի անհատական մրցումներում Ռազմիկ Մինասյանը 361 միավորով 16 մասնակիցների մեջ գրավեց 7-րդ տեղը: Շանթ Սարգսյանը 342 միավորով 14-րդն էր, իսկ Արթուր Պետրոսյանըՙ 15-րդը (340 միավոր):

Նույն մրցաձեւի աղջիկների մրցումներին Հայաստանը ներկայացրած Լիլիթ Մկրտչյանը 334 միավորով 13 մարզուհիների պայքարում զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը:

Օդամղիչ հրացանով հրաձգությունում Սվետլանա Տիգրանյանը 407,2 միավորով 73 մարզուհիների մրցավեճում զբաղեցրեց 45-րդ տեղը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 01-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ