Չեմ ուզում անդրադառնալ նախորդ օրը Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին մեր տաղանդավոր երգահան-երգիչ Ռուբեն Հախվերդյանի արտասանած տխմար մտքերին: Սոցիալական ցանցերով թե այլապես նախորդ գիշերվանից ի վեր նրա ապազգային զառանցանքները քննարկվում-քննադատվում են բազմակողմանիորեն, հետեւաբար ավելացնելու քիչ բան է մնում ինձ: Բայց, կարծում եմ, անհրաժեշտ է անդրադառնալ հանրահավաքը հրավիրածների եւ առաջին հերթին ...
Բուդապեշտում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդներն ու մահափորձի ենթարկված ՀՀ ԶՈՒ ուժերի սպա Հայկ Մակուչյանի ներկայացուցիչները Մարդու իրավունքների եվրոպական դատարան անհատական գանգատ են ներկայացրել Ադրբեջանի եւ Հունգարիայի դեմ, որով պահանջում են ճանաչել, որ Հունգարիայից մարդասպան Ռամիլ Սաֆարովին փոխանցումը, Ադրբեջանում վերջինիս ներումն ու արդարացում-հերոսացումը ...
Արտաշատում Րաֆֆի Հովհաննիսյանի արած այն հայտարարությունը, թե պատրաստ է մեկ անգամ եւս հանդիպել նախագահ Սարգսյանի հետ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի մեկնությամբՙ կառավարությունում մի քանի տեղ վերցնելու իշխանության առաջարկի հետ կապ չունի, քանի որ հանրությունը դեմ է առկա համակարգում եղած խաղի կանոններին: Այնպես որ` մի քանի ...
2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին Սուրբ Սարգիս եկեղեցում երեկ մատուցվեց պատարագ: Պատարագին մասնակցում էին ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչներ: Ավելի վաղ «Ժառանգության» եւ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներն էին եղել Մյասնիկյանի արձանի մոտ` զոհերի հիշատակին ծաղկեպսակներ դրել, պատարագից հետո այնտեղ ուղղվեցին նաեւ մյուս ներկաները: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը ո՛չ պատարագին էր ներկա, ...
«Զերկալո»-ի մեկնաբանը մի «լավաշ» հոդված է նվիրել արտգործնախարար Նալբանդյանի եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի միջեւ օրերս կայացած հանդիպմանը (տե՛ս http:/www.zerkalo.az/ 2013/nalbandyan-predlagaet-zhit-po-hristianskim-kanonam): Նա անդրադարձել է նաեւ ադրբեջանցի գրող Այլիսլիի մասին Նալբանդյանի ասածին: «Ճիշտ է արել (Նալբանդյանը): Մեզ երեւի դեռ երկար կհիշեցնեն այդ մասին: Մենք հիմարություն ենք արել, համարյա ինչպես միշտ: Բայց մեծ ...
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ի հունվարին Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 9939 գործարք, ինչը 45,3 տոկոսով ցածր է 2012-ի դեկտեմբերի եւ 2 տոկոսով ավելի 2012-ի հունվարի գործարքների քանակի համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը հունվարին դեկտեմբերի համեմատ նվազել է 35,1 տոկոսով, իսկ 2012-ի հունվարի համեմատՙ ...
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երեկ խստիվ դատապարտել է իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը, որը սիոնիզմն անվանել էր մարդկության դեմ ուղղված հանցագործություն:
Չնայած այսօր Հայաստանում քաղաքական դաշտում առաջնայինը դարձել են ներքաղաքական հարաբերություններն ու հետընտրական զարգացումները, սակայն արտաքին քաղաքականության ոլորտում էլ կան զարգացումներ, որոնց վրա հայկական կողմն աչք փակել չի կարող:
Հունգարիայի մայրաքաղաքում լույս տեսնող գերմանալեզու «Բուդապեշտեր ցայթունգ» («Budapester Zeitung») շաբաթաթերթի փետրվարի 24-ի համարից տեղեկանում ենք, որ տեղի հայ համայնքը փետրվարի 12-ին հիշատակել է 2004-ին Բուդապեշտում կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի մահվան տարելիցըՙ Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարի առջեւ տեղադրված նրա լուսանկարի առջեւ մոմեր վառելով, աղոթելով: Միջոցառումից հետո համայնքի անդամները հավաքվել ...
Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում ձերբակալել է Սելջուկ Չաղլաիան անունով մեկին: Ձերբակալությունը կատարվել է նրա բնակարանում, վաղ առավոտյան: Սա այն անձնավորությունն է, որը Ստամբուլում դիմավորել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլար Ահմեդովայի մտերմուհուն` Սեինջ Բաբաեւային: Անցյալ տարեվերջին Բաբաեւան Ստամբուլի կլինիկաներից մեկում «մահացել է սրտային անբավարարությունից»:
«Ազգի» փետրվարի 28-ի համարում «Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպում Անկարայում» վերնագրով հրապարակման մեջ նշել էինք, որ դա անցկացվել է փետրվարի 25-ին վարչապետ Էրդողանի գրասենյակում, ներկայությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի:
Փասադենայից (Կալիֆոռնիա) Ջեյսոն Ուելսի հաղորդագրությունը տեղեկացնում է, որ տեղի «Հայկական ցեղասպանության հուշակոթողի հանձնախումբը», մանրակրկիտ քննելով քաղաքի «Հուշահամալիրների այգում» առաջիկայում տեղադրվելիք Հայոց ցեղասպանությունը բնութագրող հուշակոթողների մրցույթին ներկայացված 17 նախագծերը, լավագույնն է ճանաչել Արվեստի կենտրոնի դիզայնի քոլեջի ուսանողուհի Կետրին Մենարի մտահղացումը:
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Ռուբեն Ջաղինյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)ՙ հիմք ընդունելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը եւ հաշվի առնելով ՀՀ նախագահի 2013թ. փետրվարի 6-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի որոշումը:
Չնայած մարտի 11-ին պետք է արդեն կազմված ու ներկայացված լինեն մայիսի 5-ին Երեւանի համայնքային ընտրությունների համար կուսակցությունների համամասնական ցուցակները, սակայն առայժմ ՀՀԿ-ն է որոշել, թե ով է գլխավորելու այդ ցուցակը` Երեւանի ներկա քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Դեռ մասնակցության հարցը չեն քննարկել ՀՅԴ-ում, ԲՀԿ-ում, ՀԱԿ-ում, «Ժառանգությունում»: Վերջինի անդամները ամեն ինչ կապում են ...
2008 թվականի մարտի 1-ին ողբերգական իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած 10 սպանությունները շատերի կարծիքով այդպես էլ մնացին չբացահայտված: Երեկ այդ առթիվ արտահայտվել են խորհրդարանականները:
ՀՀ բարձրագույն ղեկավարության մեջ ամրագրված մի մոտեցում կա. պաշտոն ստացող յուրաքանչյուր ոք հարկ է համարում ընդգծել, որ իր ստանձնած կառույցում մասնագիտական գերազանց ներուժ կա եւ իր նպատակն է լավագույնս ուղղորդել այն պետական խնդիրների կատարմանը: Բայց արի ու տես, ասենք, հանրության հիմնական ուշադրության կենտրոնում գտնվող ՀՀ նախարարությունների պարագայում, տարիներն անցնում են, ...
«Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում երեկ մեկնարկեց կովկասյան տասներկուերորդ զբոսաշրջային CTS 2013 երկօրյա ցուցահանդեսը, որին մասնակցում էին 75 ընկերություններ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Վրաստանից, Հունաստանից, Եգիպտոսից, Թուրքիայից, Արգենտինայից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից:
Վերջերս Բէյրութի գեղարուեստի հեղինակաւոր «Ալուան» ցուցասրահին մէջ իր ստեղծագործութիւններով հանդէս եկաւ լիբանանահայ գեղանկարչութեան երիտասարդ եւ տաղանդաւոր ներկայացուցիչներէն Մարալ Տէր-Պօղոսեանը: Դուստրը հանրածանօթ քանդակագործուհի Կիւլէն եւ գեղանկարիչ Շահէ Տէր-Պօղոսեաններու: Ան ծնած է 1976 թուականինՙ Փարիզի մէջ: Այժմ կը դասախօսէ Լիբանանեան համալսարանի գեղարուեստի ինստիտուտին մէջ:
Ֆեյսբուքի Aleppo Armenians խմբում հալեպահայ հայտնի մտավորական, մեր թերթում բազմաթիվ հրապարակումների հեղինակ Հակոբ Միքայելյանը հետեւյալ գրառումն է արել.
Սիրիայում ընթացող իրադարձությունները շատ սիրիացիների ստիպեցին ժամանակավորապես լքել իրենց հայրենիքը: Մի քանի հազար փախստականներ ապաստան գտան Հայաստանում: Պետության կողմից իրականացվող միջոցառումներին զուգահեռ սիրիացի փախստականներին կենսական անհրաժեշտության պարագաներով` հագուստ, կենցաղային իրեր, հիգիենիկ պարագաներ, ջանադրաբար օգնության է հասնում նաեւ «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունը, որը համագործակցում է ՄԱԿ ՓԳՀ-ի (UNHCR) հետ:
ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների դասակարգման նոր ցուցակը, որում նախորդ ամսվա համեմատ փոփոխություններն աննշան են: Լեւոն Արոնյանը պահպանել է 2809 վարկանիշը եւ 3-րդ հորիզոնականը: Լավագույն տասնյակում տեղ զբաղեցրած շախմատիստներից միայն աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի վարկանիշն է փոփոխվելՙ աճելով 4-ով:
Ֆրանսիական Քափել լա Գրանդում անցկացվող շախմատի մրցաշարի 7-րդ տուրում աղյուսակը գլխավորող Կարեն Գրիգորյանը ոչ-ոքի խաղաց Եվգենի Վորոբյովի հետ ու վաստակեց 5,5 միավոր: Նա զիջեց առաջատարի դիրքը: 6-ական միավորով աղյուսակը գլխավորեցին ռուսաստանցի Սանան Սյուգիրովը, բելառուս Ալեքսեյ Ֆյոդորովը եւ ուկրաինացի Սերգեյ Ֆեդորչուկը:
Այսօր կայանալիք 2 հանդիպումներով մեկնարկում է ֆուտբոլի Հայաստանի 2013-ի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլը: Մրցաշարի մեկնարկը տրվել էր անցյալ տարվա նոյեմբերի 14-ին «Բանանցի» եւ «Ալաշկերտի» մրցավեճով: 1/8 եզրափակիչի միակ զույգի մրցավեճում 2 հանդիպումներում էլ դարպասներն անառիկ էին մնացել: Քառորդ եզրափակիչի ուղեգրի բախտը վճռվել էր 11 մ հարվածաշարով, որն ավելի դիպուկ ...
Իրանում ավարտվեց շախմատի մրցաշարը, որի մասնակիցների թվում էին Սարգիս Մանուկյանն ու Արմինե Բաբայանը: Ավարտական տուրը հաջող էր հայ շախմատիստների համար: Մանուկյանը հաղթեց Ալի Մոսավիին, Բաբայանը պարտության մատնեց Ամիր Իրանֆարին: Սարգիս Մանուկյանը 7,5 միավորով գրավեց 17-րդ տեղը, իսկ Արմինե Բաբայանը 7 միավորով հանգրվանեց 27-րդ հորիզոնականում:
Դանիայում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում երիտասարդների տարիքային խմբում կայացան օդամղիչ հրացանից 10 մ տարածությունից մրցումները: Հայաստանը ներկայացրած Հրաչ Բաբայանը 614,5 միավորով 56 մարզիկների մեջ զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը: Սուրեն Բերյանը 605,3 միավորով 49-րդն էր: Հավաքականի մարզիչների կարծիքով այս ցուցանիշները մեր երիտասարդ հրաձիգների համար լավ արդյունք կարելի է համարել:
Երկկողմանի համաձայնությամբ, փոխվել է ֆուտբոլի Եվրոպայի 2015-ի երիտասարդական առաջնության Հայաստան-Ղազախստան ընտրական հանդիպման անցկացման օրը: Օգոստոսի 13-ի փոխարեն խաղը կկայանա 2 օր շուտ: Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականն ընտրական մրցաշարում ընդգրկված է 10-րդ խմբում, որտեղ բացի ղազախներից, մրցելու է նաեւ Ֆրանսիայի, Բելառուսի եւ Իսլանդիայի երիտասարդական հավաքականների հետ:
Միլանում ընթացող գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունում Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրում զբաղեցրել է 23-րդ տեղը: Այդ արդյունքը հնարավորություն կտա Սլավիկին շարունակելու պայքարը եւ հանդես գալու ազատ ծրագրում: