ԱՎԱՐՏԱԿԱՆ ՏՈՒՐԸ ՀԱՂԹԱԿԱՆ ԷՐ Իրանում ավարտվեց շախմատի մրցաշարը, որի մասնակիցների թվում էին Սարգիս Մանուկյանն ու Արմինե Բաբայանը: Ավարտական տուրը հաջող էր հայ շախմատիստների համար: Մանուկյանը հաղթեց Ալի Մոսավիին, Բաբայանը պարտության մատնեց Ամիր Իրանֆարին: Սարգիս Մանուկյանը 7,5 միավորով գրավեց 17-րդ տեղը, իսկ Արմինե Բաբայանը 7 միավորով հանգրվանեց 27-րդ հորիզոնականում: Մրցաշարի հաղթողը որոշվել էր դեռեւս նախորդ տուրում: Գլխավոր մրցանակը նվաճեց իրանցի Օմիդ Նորոզին, որը վերջին տուրում էլ հաղթելով Մորթեզ Մահջոբին, 11 հնարավորից վաստակեց 10,5 միավոր: 8,5-ական միավորով հաջորդ տեղերը զբաղեցրին վրացիներ Շոթա Ազալաձեն ու Դավիթ Բենիձեն, իրանցիներ Էհսան Ղաեմ Մաղամին, Ամիռեզա Պուրամեզանալին եւ Մորթեզ Ասգարին: |