RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2013-02-28 > #029, 2013-03-01 > #030, 2013-03-02 > #031, 2013-03-05 > #032, 2013-03-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 02-03-2013



ՍՓՅՈՒՌՔ

Տեղադրվել է` 2013-03-01 23:51:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1517, Տպվել է` 85, Ուղարկվել է էլ.փոստով` 66

«ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹԵԱՆ ԼԱՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է»

Ֆեյսբուքի Aleppo Armenians խմբում հալեպահայ հայտնի մտավորական, մեր թերթում բազմաթիվ հրապարակումների հեղինակ Հակոբ Միքայելյանը հետեւյալ գրառումն է արել.

- Սփիւռքի մէջ մեր բոլոր գաղութները անխտիր կառուցուած են աւազի վրայ: Աւազի վրայ, որովհետեւ մերը չէ եղած հողը եւ օտար հողի վրայ ինչքան ալ պերճ շէնք բարձրացնես, միեւնոյնն է, օր մը փուլ պիտի գան անոնք:

- Գուշակութիւններ ընելու կամ պատճառներ որոնելու կարիք չկայ, յստակ էՙ ոտքի տակ քու սեփական հողդ չունիս, ուրեմն ուշ կամ կանուխ, կառուցածդ քուկդ չէ այլեւս, գաղութը կը քայքայուի, կ՛այլափոխուի, կը պարպուի, կը ծերանայ, կը հիւծի եւ վերջապէս կը մեռնի:

- Հալէպը, այս պատմական, աւանդապահ, ապրող ու շենշող գաղութը, հիմա մահամերձ է:

- Քանակական ու որակական կորստաբեր նահանջի մէջ է: Կը պատահի՞ հրաշքը, կը վերապրի՞ գաղութը, կը վերագտնէ՞ իր երբեմնի առողջութիւնը, ո՞վ չի փափաքիր, սակայն ատիկա արուեստական երկարաձգում մը պիտի ըլլայ, որ դարձեալ վերջ պիտի գտնէ օր մը, որ շատ հեռու չի կրնար ըլլալ:

- Հողը, հո՛ղն է ամէնաէականը ազգ մը պայմանաւորող ազդակներուն: Լեզուն, հաւատքը, պատմութիւնը, մշակոյթն ու կենցաղը, բոլորն ալ կարեւոր են, սակայն այս բոլորը առանց հողի չեն դիմանար:

- Իսկ այսօր պատուհասուած Հալէպէն հայրենիք վերադարձողները, ամէնաճիշդ քայլը առած կ՛ըլլան, եթէ մնան ու արմատներ նետեն: Եթէ կ՛ուզենք ոչ միայն որպէս սոսկ մահկանացուներ ապրիլ, այլեւՙ հայօրէն ապրիլ, միակ փրկութեան լաստը Հայաստանն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 02-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ