RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2013-02-28 > #029, 2013-03-01 > #030, 2013-03-02 > #031, 2013-03-05 > #032, 2013-03-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 02-03-2013



5-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ

Տեղադրվել է` 2013-03-01 23:51:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1529, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 64

ՄԱՐՏԻ 1-Ի ԷՋԸ ՓԱԿՎԱԾ ՉԷ

Մ. Խ.

2008 թվականի մարտի 1-ին ողբերգական իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած 10 սպանությունները շատերի կարծիքով այդպես էլ մնացին չբացահայտված: Երեկ այդ առթիվ արտահայտվել են խորհրդարանականները:

Մարտի 1-ի Էջն իրավական առումով փակված չի համարել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, չնայած, ըստ նրա, այն փակված է քաղաքական առումով: Սակայն նա վիրավորական է համարում, որ կան քաղաքական շրջանակներ, որոնք քաղաքական գործիքի են վերածում այդ դժբախտությունը: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը երեկ նշեց. «Ես ոչ դատավոր եմ, ոչ դատախազ, ես չեմ կարող որեւէ մեկին մեղադրել: Եղել են բախումներ, եղել են զոհեր: Համապատասխան մարմինները զբաղվել են դրանով, համապատասխան մարդիկ դատապարտված են»:

Հանցագործության չբացահայտվելն անհասկանալի է համարել ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը` նշելով, թե պատմության այդ էջը ծանրացած է բոլորի վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 02-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ