RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2013-02-28 > #029, 2013-03-01 > #030, 2013-03-02 > #031, 2013-03-05 > #032, 2013-03-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 02-03-2013



Տեղադրվել է` 2013-03-01 23:51:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 2388, Տպվել է` 101, Ուղարկվել է էլ.փոստով` 103

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ Է ՈՐՊԵՍ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏ

Ա. Մ.

Երեւանում բացվեց կովկասյան զբոսաշրջային CTS 2013 ցուցահանդեսը

«Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում երեկ մեկնարկեց կովկասյան տասներկուերորդ զբոսաշրջային CTS 2013 երկօրյա ցուցահանդեսը, որին մասնակցում էին 75 ընկերություններ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Վրաստանից, Հունաստանից, Եգիպտոսից, Թուրքիայից, Արգենտինայից եւ Արաբական Միացյալ Էմիրություններից:

Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցավ Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը: Նա նշեց, որ զբոսաշրջությունը Հայաստանում ամրագրված է որպես գերակա ոլորտ, որը զարգացման փուլում է եւ գնում է դեպի նոր նվաճումներ: «Այն լավագույնս ցուցադրում է ապակենտրոնացման գործընթացները մայրաքաղաքից դեպի հեռավոր շրջաններ», ասաց փոխնախարարը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավար Քարեն Հիլիարդն էլ կարծիք հայտնեց, որ տուրիզմը, տեղեկատվական տեխնոլոգիաները, ագրոբիզնեսն ու դեղագործությունն աճի ամենամեծ ներուժն ունեն գալիք հինգ տարիների ընթացքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 02-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ