RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2013-02-28 > #029, 2013-03-01 > #030, 2013-03-02 > #031, 2013-03-05 > #032, 2013-03-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 02-03-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-03-01 23:51:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 1825, Տպվել է` 129, Ուղարկվել է էլ.փոստով` 62

ԷՐԴՈՂԱՆԸ ԸՆԴԴԵՄ ՍԻՈՆԻԶՄԻ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն երեկ խստիվ դատապարտել է իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունը, որը սիոնիզմն անվանել էր մարդկության դեմ ուղղված հանցագործություն:

Նաթանյահուի դիվանատան մամլո ծառայությունը մեջբերում է նրա հետեւյալ արտահայտությունը. «Մենք կարծում էինք, թե նման ստահոդ եւ անմիտ հայտարարությունների ժամանակներն արդեն անցել են»:

Էրդողանի քննադատությամբ հանդես են եկել նաեւ մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում UN Watch-ը, որը դատապարտել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի վարքագիծը: Վերջինս Թուրքիայի վարչապետի կողքին էր նրա խայտառակ հայտարարության ժամանակ, բայց չարձագանքեց այդ խոսքերին: Իրավապաշտպանները թուրք վարչապետից պահանջել են ներողություն խնդրել:

Տհաճ միջադեպը տեղի էր ունեցել Վիեննայում անցկացված Քաղաքակրթությունների դաշինքի համաժողովում: Այնտեղ ելույթ ունենալովՙ թուրք քաղաքական գործիչը եվրոպական երկրներին ամբաստանել էր, թե դրանց տարածքներում ապրող մահմեդականները ենթարկվում են խտրականության: «Նման նախապաշարմունքներն անթույլատրելի են: Ուստի մենք պարտավոր ենք իսլամատյացությունը հայտարարել մարդկության դեմ ուղղված նույնպիսի հանցագործություն, ինչպիսիք են սիոնիզմը, հրեատյացությունը եւ ֆաշիզմը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 02-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ