«ԵԹԵՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ» ՆՈՐ ԱՆԴԱՄՆԵՐ Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Ռուբեն Ջաղինյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)ՙ հիմք ընդունելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը եւ հաշվի առնելով ՀՀ նախագահի 2013թ. փետրվարի 6-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի որոշումը: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մինչ հանրապետության ղեկավարի հրամանագիրը, ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովը, փետրվարի 26-ի նիստում քննարկելով մրցույթին մասնակցելու համար ներկայացված 2 դիմումը, որոշում է կայացրել հաղթող ճանաչել մրցույթի պահանջները բավարարող դիմումատուներինՙ Ռուբեն Վլադիմիրի Ջաղինյանին եւ Աստղիկ Շամսի Ավետիսյանին: |