RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2013-03-01 > #030, 2013-03-02 > #031, 2013-03-05 > #032, 2013-03-06 > #033, 2013-03-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 05-03-2013



Տեղադրվել է` 2013-03-05 10:19:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1952, Տպվել է` 104, Ուղարկվել է էլ.փոստով` 93

«ՄՈԽՐԱԳՈՒՅՆ ԿՈՍՏՅՈՒՄՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ»

Հ. Ծ.

Հակոբ Հաչիկյանի նոր գիրքը

Խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ «Ինտերլինք» հրատարակչատունը լույս է ընծայել Հակոբ Հաչիկյանի նոր «Մոխրագույն կոստյումով երիտասարդը» (The Young Man in the Gray Suit) խորագրով հատորը, որը շարունակությունն է նրա նախորդՙ միջազգային բեստսելլեր դարձած «Ամառն առանց արշալույսի» (A Summer Without Dawn) վերնագրով բազում լեզուների թարգմանված ավանդավեպի:

Հաչիկյանը 1957 թվից ապրում է Քվեբեկում (Կանադա) եւ համալսարանի դասախոս է ու հեղինակ գրական, լեզվաբանական աշխատությունների եւ թարգմանությունների: Իր նոր գրքում նա պատկերում է հայկական սփյուռքում վերանորոգ կյանքով ապրելու եւ համայնական աղետի վերքերն ամոքելու հնարավորությունները:

Դեպքերը տեղի են ունենում 1950-ական թվերի կեսերինՙ չորս տասնամյակ անց Հայոց ցեղասպանությունից: Թուրք երիտասարդ մեծահարուստ փաստաբան Նուր Կարդամը իր հոր հանկարծակի մահվան լուրն է ստանում եւ շուտով բացահայտում իր հոր անցյալի հետ կապված որոշ գաղտնիքներ: Նա տեղեկանում է կոռումպացված ընտանեկան «կայսրության», հայերի ցեղասպանությանը հոր մասնակցության եւ իր ծագումով հայ մոր մասին, որին երբեք չի ճանաչել:

Ընտանիքի, պատմության եւ քաղաքականության խճճված ցանցում հայտնված Նուրը Նյու Յորք է ճանապարհորդում, որտեղ իր ջանքերըՙ գտնելու մորը եւ պաշտպանելու հոր ժառանգությունը, մղում են նրան վերանայելու սիրո, հավատարմության եւ սխալներ գործելու վերաբերյալ իր դիրքորոշումները:

Իր հետաքրքրաշարժ պատմողական ոճով նոր հատորը խոստանում է ունենալ նախորդի հաջողությունը: 320 էջերից բաղկացած գիրքը արժի 20 դոլար:

Տեղեկությունների համար այցելել www.interlinkbooks.com կայքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 05-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ