RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2013-03-02 > #031, 2013-03-05 > #032, 2013-03-06 > #033, 2013-03-07 > #034, 2013-03-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 06-03-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-03-06 00:56:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1377, Տպվել է` 68, Ուղարկվել է էլ.փոստով` 55

ՄԻՊ. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՆՑ ԴԵՂՈՐԱՅՔ ԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ. ԱՌԿԱ Է ՆԱԵՎ ԳԵՐԲՆԱԿԵՑՈՒՄ

Հ. Հ.

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն անցնող մեկ տարվա ընթացքում արդարադատության համակարգում առկա բազմաթիվ թերացումներ է արձանագրել: ՄԻՊ գրասենյակից հավաստիացնում են, որ ՔԿԱԳ գործակալություններում եւ նոտարական գրասենյակներում գոյանում են հերթեր եւ կուտակումներ: Շարունակում են չհստակեցված մնալ նոտարական ծառայությունների դիմաց գանձվող վճարների սակագները, որն էլ իր հերթին նպաստում է կոռուպցիոն դրսեւորումներին: ՄԻՊ գրասենյակը ստացել է բազմաթիվ բողոքներ, համաձայն որոնց նոտարները ձեւավորել են անօրինական պրակտիկա, փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը վավերացնելու գործընթացից հետո նոտարների մոտ չեն պահվում տվյալ փաստաթղթերի օրինակները: «Անձինք ստիպված են եղել կրկին կատարել համապատասխան վճարումներ»: ՔԿԱԳ մարմինները քաղաքացիներից ապօրինաբար պարտադիր նոտարական վավերացմամբ լիազորագրեր են պահանջել, ինչը օրենքի խախտում է:

ՄԻՊ Կարեն Անդրեասյանի գնահատմամբՙ շարունակում է մտահոգիչ լինել դատական իշխանության համակարգում անարդարությունների ու ապօրինությունների բազմաթիվ դեպքերի առկայությունը: Արձանագրվել են դեպքեր, երբ ՀՀ Վճռաբեկ դատարան բողոքարկված դատական ակտերը մանրամասն չեն ուսումնասիրվել, եւ չեն վերացվել առկա դատական սխալները: ԴԱՀԿ-ում էլ անօրինական պրակտիկա է ձեւավորվել. ծառայության կողմից կատարողական գործողությունների իրականացման համար սահմանված երկամսյա ժամկետը չի պահպանվում: ԴԱՀԿ ծառայության բազմաթիվ աշխատակիցների ոչ հետեւողական աշխատանքների իրականացման արդյունքում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները չեն կատարվում, դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտերի պահանջները չարամտորեն չեն կատարվում եւ արդյունքում համապատասխան մեղավոր անձինք պատասխանատվության չեն ենթարկվում:

Բազմաթիվ չլուծված խնդիրներ կան նաեւ քրեակատարողական հիմնարկներում: ՔԿՀ աշխատակիցները չարաշահում են իրենց պարտականությունները, կոռուպցիոն երեւույթները չեն վերացվում, առկա են գերբնակեցում եւ ժամկետանց դեղորայքի տրամադրում: «Խիստ մտահոգիչ է տեսակցությունների տրամադրման եւ ՀՀ ԱՆ, Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ում երկարատեւ տեսակցությունների համար նախատեսված սենյակների բացակայության խնդիրը: Շարունակում է չլուծված մնալ հացադուլ հայտարարած կալանավորների կամ դատապարտյալների համար առանձին խցերի, ինչպես նաեւՙ տարրական սանիտարահիգիենիկ պայմանների բացակայության խնդիրը: Անպատասխան են մնում ՔԿՀ-ից դուրս բուժզննում եւ բուժսպասարկում իրականացնելու, ինչպես նաեւ դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ տեղափոխելու դատապարտյալների դիմումները: Դրանք երբեմն պայմանավորված են շահադիտական դրդումներով:

Թերություններին զուգահեռ օմբուդսմենն արձանագրել է նաեւ դրական զարգացումներՙ մասնավորապես 2012-2016 թթ. Իրավական եւ դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրի շրջանակներում նախարարությունը մշակել է մի շարք իրավական ակտերում բարեփոխումներ կատարելու նախագծեր: ՔԿԱԳ բաժիններում էլեկտրոնային կառավարման համակարգի լրամշակման աշխատանքներ են տարվել: Մշակվել է «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագիծը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 06-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ