ՀԱՅ ԹԵԹԵՎԱՏԼԵՏՆԵՐԻ ՀԱՄԵՍՏ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ Գյոթեբորգում անցկացված թեթեւ ատլետիկայի Եվրոպայի ձմեռային առաջնությունում Հայաստանը ներկայացրած հեռացատկորդ Արսեն Սարգսյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքն ու տեղ զբաղեցնել եզրափակիչի 8 մասնակիցների շարքում: Նա 7,44 մ արդյունքով գրավեց 20-րդ տեղը: Չեմպիոնի տիտղոսին արժանացավ ռուսաստանցի Ալեքսանդր Մենկովըՙ 8,31 մ: Կանանց 400 մ վազքի մրցումներում թույլ հանդես եկավ Ամալյա Շառոյանըՙ 56,35 վրկ արդյունքով եզրափակելով աղյուսակը: Չեմպիոնի կոչմանն արժանացավ բրիտանացի Փերի Շեյքս-Դրայթոնըՙ 50,85 վրկ: |