RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2013-03-02 > #031, 2013-03-05 > #032, 2013-03-06 > #033, 2013-03-07 > #034, 2013-03-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 06-03-2013



Տեղադրվել է` 2013-03-06 00:56:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1460, Տպվել է` 77, Ուղարկվել է էլ.փոստով` 62

ՈՒՂԵՐՁ

2013 փետրվարի 23-ին կայացավ Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 6-րդ համագումարը, որը քաղաքացիաական ծառայողների բազային աշխատավարձի բարձրացման հարցով ուղերձ հղեց Հայաստանի Հանրապետության նախագահ պարոն Ս.Սարգսյանին, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ պարոն Հ.Աբրահամյանին, Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Տ.Սարգսյանին


Մենք` Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի եւ հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 6-րդ համագումարի պատվիրակներս, մեր ճյուղի 16159 արհմիության անդամների անունից դիմում ենք Ձեզ քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի բարձրացման հարցով:

Համագումարը մտահոգություն է հայտնում, որ ավելի քան 5 տարի է, ինչ քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի չափը մնում է անփոփոխ եւ փաստորեն չի ապահովվում քաղաքացիական ծառայողի եւ նրա ընտանիքի բավարար կենսամակարդակը, ինչը նախատեսված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 34 հոդվածով:

Խնդիրն առավել սուր է այն քաղաքացիական ծառայողների համար, ովքեր հանդիսանում են ընտանիքի միակ կամ հիմնական աշխատողը:

Համաձայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության "Քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության եւ վարձատրության համակարգի վերաբերյալ" 2012 թվականի զեկույցի` նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր աշխատավարձ են ստանում 7462 քաղաքացիական ծառայողների շուրջ 6.4 տոկոսը կամ 470 մարդ:

Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի եւ հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության 6-րդ համագումարը անթույլատրելի է համարում ստեղծված իրավիճակը եւ հույս է հայտնում, որ անհապաղ միջոցներ կձեռնարկվեն քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձը բարձրացնելու ուղղությամբ:

Ընդունված է 2013թ. փետրվարի 23-ին Հայաստանի պետհիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակական սպասարկման աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության համագումար

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 06-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ