RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2013-03-02 > #031, 2013-03-05 > #032, 2013-03-06 > #033, 2013-03-07 > #034, 2013-03-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 06-03-2013



Տեղադրվել է` 2013-03-06 00:56:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1560, Տպվել է` 88, Ուղարկվել է էլ.փոստով` 80

ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ

Մայրաքաղաքի «Գրանդ Սպորտ» մարզահամալիրում այսօր կմեկնարկի բասկետբոլի միջազգային պատանեկան հուշամրցաշարը, որը նվիրված է միջազգային կարգի սպորտի վարպետ Վիտալի Զաստուխովի եւ սպորտի վարպետ Ջեմմա Իսրայելյանի հիշատակին: Աղջիկների եւ տղաների մրցաշարին կմասնակցեն 4-ական թիմեր: Հայաստանից հանդես կգան Երեւանի, Գյումրու եւ Արթիկի թիմերը, Վրաստանը կներկայացնեն Թբիլիսին ու Բաթումը, իսկ Ղազախստանից հանդես կգա Ակտաու քաղաքի թիմը: Ի դեպ, վերջինիս մարզիչը Բագրատ Առաքելյանն է, իսկ նրա որդինՙ միջազգային կարգի մրցավար Համլետ Առաքելյանն ընդգրկված է մրցաշարը սպասարկող մրցավարների կազմում:

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգեւատրվելու են մեդալներով ու դիպլոմներով, իսկ հաղթող թիմը կստանա նաեւ գավաթ: Խրախուսական մրցանակներ են սահմանված մրցաշարում աչքի ընկած 5-ական աղջիկների ու պատանիների համար: Մրցանակներ կհանձնվեն նաեւ Վիտալի Զաստուխովի եւ Ջեմմա Իսրայելյանի ընտանիքների կողմից:

Ըստ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանի, նման մրցաշարերը ոչ միայն նպաստում են մարզաձեւի մասսայականացմանը, այլեւ հարգանքի տուրք են մարզաձեւի երախտավորներին, որպեսզի լեգենդար հայ մարզիկների հիշատակը վառ մնա երիտասարդ մարզիկների մոտ եւ նոր սերունդը ձգտի նմանվել նրանց:

Այս հուշամրցաշարը հայ պատանի բասկետբոլիստների համար նախապատրաստական փուլ է: Աչքի ընկած բասկետբոլիստներից կկազմավորվեն Հայաստանի աղջիկների եւ պատանիների հավաքականները, որոնք կնախապատրաստվեն հուլիսին կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 06-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ