RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2013-03-02 > #031, 2013-03-05 > #032, 2013-03-06 > #033, 2013-03-07 > #034, 2013-03-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 06-03-2013



Տեղադրվել է` 2013-03-06 00:56:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1592, Տպվել է` 71, Ուղարկվել է էլ.փոստով` 53

ԱՐԳԵԼԵԼ «ԳԵՏԱՄԵՋԻ» ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես տեղեկացանք սննդի անվտանգության պետական ծառայությունից, «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ում (շուկայում առավել հայտնի որպես «Գետամեջ») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ պատրաստի արտադրանքի մակնշումը կատարվում է թերի, արտադրամասի սանիտարական վիճակը անբավարար է, աշխատակիցները չունեն համապատասխան արտահագուստ, արտադրանքի տեղափոխման համար նախատեսված բեռնարկղերը կեղտոտ են, արտադրական տարածքը չունի օդափոխության բավարար համակարգ, արտադրատարածքները եւ արտադրանքի պահման սառնարաններն ու պահեստային մասը ապահովված չեն ջերմային ռեժիմի վերահսկման սարքավորումներով: Մսամթերթի մորթի ու վերամշակման արտադրամասում աշխատող 47 աշխատակիցները չեն անցել պարբերական բժշկական զննություն: Ինչպես նաեւ «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ի արտադրական պահեստներից նմուշառված «սառեցված հավ» արտադրանքի լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերվել է սալմոնելա տեսակի մանրէ:

Վերոգրյալի հիման վրա սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, պահպանելով ՀՀ օրենսդրության պահանջները, որոշել էՙ

1. Արգելել «ԳՐԻԳ ԷԼ ՄԵՏ» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը

2. Արտադրանքը դուրս հանել շրջանառությունից

3. Տեղեկացնել սպառողներին այդ մասին եւ սպառողներից հետ վերցնել արտադրանքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #32, 06-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ