ՁՅՈՒԴՈՅԻՍՏՆԵՐԸ ԿՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵՆ ԻՐԱՆՈՒՄ Մարտի 28-30-ը Թուրքիայի Սամսուն քաղաքում կայանալիք ձյուդոյի Գրան պրիի վարկանիշային մրցաշարին նախապատրաստվելու նպատակով մարզաձեւի Հայաստանի հավաքականը մեկնել է Իրան, որտեղ համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի այդ երկրի, Եգիպտոսի, Ղազախստանի եւ Տաջիկստանի ընտրանիների հետ: ՀՀ հավաքականի մարզիչ Տիգրան Բաբայանը հավաքականում ընդգրկել է 13 ձյուդոյիստներիՙ Սոսե Բալասանյանին (48 կգ), Երջանիկ Կարապետյանին (52 կգ), Ռոզա Խաչատրյանին (57 կգ), Արմենուհի Գեւորգյանին (57 կգ), Գրիգոր Իվանյանին (60 կգ), Արթուր Վարդանյանին (60 կգ), Արմեն Նազարյանին (66 կգ), Գոռ Հարությունյանին (66 կգ), Մհեր Կարապետյանին (81 կգ), Անդրանիկ Չափարյանին (81 կգ), Կարեն Ջանոյանին (90 կգ) եւ Հակոբ Առաքելյանին (100 կգ): |