RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#119, 2013-07-13 > #120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18 > #123, 2013-07-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #121, 17-07-2013



ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ

Տեղադրվել է` 2013-07-16 23:37:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 889, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 18

«ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԱՆՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Ռ. ԼԵՄԿԻՆԻ ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ»

«Արմինյըն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի փոխանցմամբ, Եյլի համալսարանը օրերս լույս է ընծայել միջազգային իրավունքի ոլորտում ճանաչված հեղինակություն, իրավաբանական եզրերի եւ մասնավորապես «ցեղասպանություն» բառը հորինող Ռաֆայել Լեմկինի մինչ օրս անտիպ մնացած ինքնակենսագրությունը:

Երբ 1959-ին խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած Լեմկինը մահացավ, նրա ինքնակենսագրությունը դեռ անավարտ էր, եւ միայն վերջերս հրեա պատմաբան Ֆրիզն է նրա ձեռագրերը թվայնացնելու գործընթացում կարողացել ի մի բերել կենսագրության պատառիկները եւ հրատարակել մի հատորում:

Լեմկինի պատմությունը սկսվում է հիշողություններով Լիտվայից, որտեղ իր կյանքի վաղ տարիներին նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերում շրջապատող աշխարհի նկատմամբ եւ անհագորեն կարդում խմբակային հետապնդումների մասին պատմական գրքեր: Հետագայում որպես դատախազի տեղակալ աշխատելով Վարշավայումՙ նա խորամուխ է լինում Հայոց ցեղասպանության մանրամասնություններին: Ցեղասպանության իրական պատկերը առավել ցայտուն է դառնում, երբ ստիպված հեռանում է Լեհաստանից, որտեղ ընտանիքը զոհ է դառնում գերմանացի նացիստների վայրագություններին: Ամերիկայում հաստատվելուց հետո, նա կորցնում է իր առողջությունը եւ ֆինանսական կայուն վիճակըՙ օրնիբուն աշխատելով աշխարհին իրազեկելու ցեղասպանության վտանգների մասին: Նրա տքնաջան աշխատանքներն իրենց արդյունքը տվեցին, երբ ՄԱԿ-ը վավերացրեց Ցեղասպանության կոնվենցիան: Բայց Լեմկինը իր կյանքի մնացած մասն անցկացրեց մենակության եւ աղքատության մեջ:

«Totally Unofficial, The Autobiography of Raphael Lemkin» հատորը առինքնող պատմությունն է մի մարդու, որն անձնականը մոռանալով եւ բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելովՙ իր կյանքը նվիրում է խմբակային ինքնությունն ու մշակութային ժառանգությունը պահպանելու իրավական եզրերի սահմանումը տալու դժվարին գործին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #121, 17-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ