«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #121, 17-07-2013
| | Տեղադրվել է` 2013-07-16 23:37:28 (GMT +04:00) | Ընթերցված է` 928, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 15
| «ԱՐԱՐԱՏՈՒՄ» 4 ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆԵՐ ՀԱՆԴԵՍ ԿԳԱՆ Երեւանի «Արարատը» նոր մրցաշրջանում 4 դարպասապահ կունենա: Մի քանի օր առաջ «Արարատի» հետ պայմանագիր էր կնքել Մանվել Աֆրիկյանը, այժմ էլ թիմի կազմում ընդգրկվել է ՀՀ հավաքականի նախկին դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը: Թիմի 35-ամյա դարպասապահ Մայիս Ազիզյանն էլ Իրանում փորձաշրջան անցնելուց հետո վերադարձել է «Արարատ»: 4-րդ դարպասապահն Արսեն Պետրոսյանն է, որն անցյալ մրցաշրջանում էր «Փյունիկից» տեղափոխվել «Արարատ»: Այնպես որ «Արարատի» դարպասը պաշտպանելու հարցում դարպասապահների միջեւ սուր մրցակցություն կծավալվի: | | | |
|
| |