RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#119, 2013-07-13 > #120, 2013-07-16 > #121, 2013-07-17 > #122, 2013-07-18 > #123, 2013-07-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #121, 17-07-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-07-16 23:37:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 966, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՇՈՒՐՋ 450-ՈՎ ԱՎԵԼԱՑԵԼ Է ԹՄՐԱՄՈԼՆԵՐԻ ԹԻՎԸ

Հ. Հ.

Նախորդ երկու տարիների համեմատությամբ թմրամոլությամբ տառապող անձանց թվի աճ է նկատվում: Պաշտոնապես գրանցված թմրամոլների թիվը 4332 է, ոչ պաշտոնապես մեր երկրում թմրանյութի կախվածությամբ տառապում է 12.700 մարդ: Նրանց միջին տարիքը չի գերազանցում 45-ը, հիմնական խումբը 30-40 տարեկան անձինք են: Տվյալները հանրապետության գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանինն են: Նրա տեղեկացմամբՙ հիմնականում թմրամոլությամբ տառապում են Երեւանում եւ Արմավիրում:

Սեմերջյանի հավաստիացմամբՙ բուժման կուրս անցնելուց հետո հիվանդները համարվում են լիովին առողջ եւ կարող են վերադառնալ բնականոն կյանքի: Այս հարցում նարկոլոգը ոչ այնքան կարեւորում է հոգեբանի եւ հոգեբանական միջամտությունը, որքան բժշկական միջամտությունը, որովհետեւ թմրամոլությունը որեւէ կապ չունի հոգեբանության եւ հոգեբանական խնդիրներ հետ:

«Թմրամոլությունը ֆիզիկական եւ հոգեբանական կախվածություն է: Դա նշանակում է, որ անձը չի կարողանում առանց թմրանյութի ապրել: Դա նման է մի իրավիճակի, երբ մարդուն անհրաժեշտ է մեկ բաժակ ջուր ծարավը հագեցնելու համար, բայց նրան չեն տալիս: Եվ ջուր խմելու ցանկությունն ավելի է մեծանում»:

Թմրանյութերի օգտագործումը բացասական ազդեցություն է թողնում մարդու բոլոր օրգանների վրա, սակայն առավելապես ազդում է լյարդի եւ գլխուղեղի վրա:

Թմրամոլության բուժումը մեր երկրում անցկացվում է անվճարՙ պետպատվերի շրջանակներում, իսկ ոչ ՀՀ քաղաքացիների համար գանձվում է 140.000 դրամ: Նարկոլոգիական կենտրոնում բուժվելու համար որպես կարեւոր նախապայման անհրաժեշտ է հիվանդի համաձայնությունը: «Առանց նրա համաձայնության մենք բուժում չենք իրականացնում», ասում է նարկոլոգըՙ հավելելով, որ թմրամոլները նման են այն հերոսներին, որոնք արտաքնապես երիտասարդ են, սակայն նրանց ներսում ապրում է հիվանդ մի ծերունի, ու հաճախ իրենք էլ չեն հասկանում, թե ինչպես ընկան թակարդը: Հետեւաբար, դեռեւս մանուկ հասակից անհրաժեշտ է անդադար խոսել թմրանյութերի վնասների մասին, որպեսզի թմրամոլությամբ տառապողների տարիքը չերիտասարդանա:

Նախորդ տարի Հայաստանում հաշվառված էր 3893 թմրամոլ, իսկ 2011-ինՙ 2751:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #121, 17-07-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ