ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ Մրցույթի կազմկոմիտե «ԼԵՎՈՆ ՇԱՆԹ» թատերգության մրցանակաբաշխությունն ամփոփվում է Այսօր, հուլիսի 17-ին, ժամը 14:00-ին, Հայաստանի թատերական գործիչների միության դահլիճում (Մաշտոցի 13), տեղի կունենա «Համազգային հայ կրթական եւ մշակութային միության» «Լեւոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման եւ մրցանակների արժանացած դրամատիկական ստեղծագործությունների հեղինակների պարգեւատրման արարողությունը: 2013-ի տարեսկզբին հայտարարված «Լեւոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխությունը ժամանակակից հայ թատերգությունը խթանելու, ժանրում ստեղծագործող նոր անուններ, թատերգության ժամանակակից ուղղություններ բացահայտելու նպատակ ուներ: Մրցույթին մասնակցել են 51 հեղինակներ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից: Մրցանակային տեղերը հինգն ենՙ I, II, III եւ երկու խրախուսական: Մրցանակաբաշխությանը ներկայացված լավագույն պիեսները կհրատարակվեն առանձին ժողովածուով, իսկ առաջին տեղին արժանացած պիեսը կբեմադրվի «Համազգային»-ի աջակցությամբ: |