RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#144, 2013-08-31 > #145, 2013-09-03 > #146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #146, 04-09-2013



Տեղադրվել է` 2013-09-04 00:17:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1064, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 11

«ՀԶԲՈԼԼԱՀԸ» ԶՈՐԱՀԱՎԱՔ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ

Պ.Ք.

Լիբանանյան «Հզբոլլահ» շիա արմատական խմբավորումը հայտարարել է իր կողմնակիցների զորահավաք, հաղորդում է Ֆրանսպրեսըՙ վկայակոչելով այդ խմբավորման եւ Սիրիայի կառավարության տեսակետներն արտահայտող «Ալ Ախբար» թերթի հրապարակումը:

Այդ տեղեկությունների համաձայն, շարժման ղեկավարությունը «իր բոլոր սպաներին եւ մարտիկներին կոչ է արել զբաղեցնել համապատասխան դիրքեր»: Լիբանանի հարավում գտնվող Տյուրոս (Սուր) քաղաքի բնակիչների խոսքերովՙ այն տպավորությունն է ստեղծվում, թե «Հզբոլլահը» իրոք իր ակտիվիստների ընդհանուր զորահավաք է հայտարարել, թեեւ պաշտոնապես այդ մասին չի հայտարարվել:

Շարժման բազմաթիվ մասնակիցները վերջին 5 օրերին լքել են իրենց տները: Համանման իրավիճակ է նաեւ Բեքաայի հովտում, որտեղ նույնպես ուժեղ են շիա խմբավորման դիրքերը: Բեյրութի հարավային մասում գտնվող «Հզբոլլահի» պահակակետերում փորձառու մարտիկներին փոխարինելու են եկել պատանիներ ու դեռահասներ, որոնք ոչ մի անգամ չեն մասնակցել մարտական գործողությունների:

«Հզբոլլահի» մարտիկները, որպես նախազգուշական միջոց, զանգվածաբար անջատում են բջջային հեռախոսները. նրանք չեն ուզում հայտնաբերվել բջջային կապի ազդանշանով:

«Ալ Ախբարի» տվյալներով, լիակատար մարտավիճակի են բերվել նաեւ Սիրիայում ընդիմության դեմ երբեւիցե չկռված կառավարական զորամասերը: Վերջիններս «Հզբոլլահի» հրամանատարության հետ կազմակերպել են կառավարման ճգնաժամային կենտրոն: Բարձր մարտավիճակի են բերվել լիբանանյան խմբավորման այն ստորաբաժանումները, որոնք զինված են «երկիր-երկիր» դասի հրթիռներով:

«Հզբոլլահի» ներկայացուցիչները տվյալ իրավիճակի առնչությամբ որեւէ մեկնաբանություն չեն անում:

Փորձագետների գնահատումների համաձայն, շիա արմատականների շարժումն ունի 30 հազար մարտիկ, որոնց 1/3-ը տիրապետում է մարտական մեծ փորձի: Խմբավորումը զինված է «երկիր-երկիր» դասի տարատեսակ հազարավոր հրթիռներով եւ այլ ծանր զինատեսակներով:

Զորահավաքը եւ զորքերի մարտավիճակի բարձրացումը ժամանակի առումով համընկան հարեւան Սիրիայի ճգնաժամի սրմանը: Օգոստոսի 21-ի քիմիական գրոհից հետո Արեւմուտքի երկրները ԱՄՆ-ի գլխավորությամբ չեն բացառում Սիրիայի կառավարական բանակի դիրքերին օդային հարվածներ հասցնելու հնարավորությունը: Արեւմուտքն Ասադին է մեղադրում քիմիական զենքի օգտագործման համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #146, 04-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ