RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#144, 2013-08-31 > #145, 2013-09-03 > #146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #146, 04-09-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-09-04 00:17:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 932, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿԸ

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը ժամկետից շուտ նվաճեց շախմատի Հայաստանի առաջին խմբի առաջնության հաղթողի տիտղոսը: Նախավերջինՙ 12-րդ տուրում հաղթելով Արթուր Չիբուխչյանին, Կարենը վաստակեց 9,5 միավոր եւ անհասանելի դարձավ մրցակիցների համար: Գրիգորյանն այդ մրցախաղով ավարտեց ելույթներն առաջնությունում, քանի որ վերջին տուրում նրա մրցակիցըՙ Գեւորգ Հարությունյանը մրցաշարի 6-րդ տուրից այլեւս չի մասնակցում մրցումներին:

7,5 միավորով 2-րդ տեղում Լեւոն Բաբուջյանն է, որը պարտության մատնեց Հովիկ Հայրապետյանին: 6,5-ական միավորով հաջորդ տեղերում են Հովհաննես Գաբուզյանն ու Տիգրան Քոթանջյանը: Գաբուզյանը հաշտություն կնքեց Հայկ Վարդանյանի հետ, իսկ Քոթանջյանն ազատ էր խաղից:

Տիգրան Հարությունյանը հաղթեց Արտավազդ Հայրապետյանին, Վահե Բաղդասարյանը պարտության մատնեց Գրիգոր Դիլանյանին, իսկ Դավիթ Քալաշյանն առավելության հասավ Մանուել Պետրոսյանի նկատմամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #146, 04-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ