RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#144, 2013-08-31 > #145, 2013-09-03 > #146, 2013-09-04 > #147, 2013-09-05 > #148, 2013-09-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #146, 04-09-2013



Տեղադրվել է` 2013-09-04 00:17:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1209, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ. ՀԱԿԱՌԱԿՈՐԴԸ ԶԳՈՒՄ Է, ՈՐ ՊԱՏԻԺԸ ՍՏԱՆՈՒՄ Է ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հ. Հ.

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ հաստատել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, որ Հայաստանը վերջին 3 տարիներին սպառազինության աննախադեպ գնումներ է իրականացրել:

«Վերջին երեք տարիներին ավելի մեծ թվով զենք ենք ձեռք բերել, քան նախորդ տարիներին: Վարչապետի խոսքերը ճիշտ են, եւ մենք շարունակելու ենք այդ գործընթացը», հայտարարել է Սեյրան Օհանյանը ՙ նշելով, որ եթե 2000-2007 թվականներին Հայաստանի զինված ուժերը զբաղվել են սպառազինության նվազագույն պահուստների ստեղծմամբ, ապա 2007-ից հետո ձեռք են բերվել այնպիսի սպառազինություններ, որոնք թույլ կտան հակազդել Ադրբեջանի առավելություններին:

«Ձեռք ենք բերել զենիթահրթիռային համակարգեր, հեռավոր նշանառման եւ ճշգրիտ սպառազինություն, որը մեզ հնարավորություն է տալիս հարվածներ հասցնելու հակառակորդի կարեւոր օբյեկտներին ոչ միայն օպերատիվ խորության վրա, այլեւ ավելի հեռուՙ հետ պահելով նրան Հայաստանի նկատմամբ ագրեսիվ գործողություններից»:

Նախարարի գնահատմամբՙ վերջին շրջանում հակառակորդի ակտիվացումը, հատկապես դիպուկահարների գործողությունները կապված են Ադրբեջանում մեկնարկող նախագահական ընտրությունների հետ:

«Հակառակորդի ակտիվացումները, դիպուկահարների գործունեությունը միշտ էլ եղել են, սակայն դրանց միշտ տրվում է պատասխան: Ընդ որումՙ պատասխաններն այնպիսին են լինում, որ հակառակորդը զգում է, որ պատիժն ինքը ստացել է խախտման համար», ասաց Օհանյանըՙ հավաստիացնելով, որ Ադրբեջանում կորուստներն ավելի շատ են լինում, քան ներկայացվում է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #146, 04-09-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ