«ՍԵՎ ԳԻՐՔԸ» ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ ԹՈՒՐՔԵՐԵՆ 2011 թ.ին Երեւանում հրատարակված «Սեւ գիրք» ժողովածուն օրերս լույս տեսավ թուրքերեն լեզվով: Հայոց ցեղասպանության եւ թուրքական ոճիրների մասին նշանավոր օտարերկրացիների վկայությունները ներկայացնող վկայություններն ամփոփող ժողովածուն, որը կազմել եւ հրատարակել է Ալբերտ Իսոյանը, այսպիսով մատչելի է դառնում նաեւ թուրք եւ թուրքերեն ընթերցողներինՙ շնորհիվ թուրքագետ, «Ազգ» օրաթերթի մեկնաբան Հակոբ Չաքրյանի թարգմանության եւ խմբագրման: Գիրքը, ինչպես հայերեն տարբերակի պարագայում, հրատարակության է պատրաստել Արամ Կարապետյանը: (Ի դեպ, հայերեն տարբերակի խմբագիրն էր պատմաբան Պետրոս Հովհաննիսյանը): «Սեւ գիրքը» լույս է տեսել, ինչպես հայերենի պարագայում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մեկենասությամբ, «Հայագիտակ» հրատարակչատնից, «Հայրապետ» տպագրատանը, դեղնավուն, ընտիր թղթի վրա, ճաշակավոր, լուրջ կազմով, համապատասխան ինդեքսով: 487 էջ: |